Interfax.ru-ն գրում է, որ haqqin.az ադրբեջանական տեղեկատվական կայքում, որ կոտրվել է հայ հաքերների կողմից, տեղադրվել է ԱՍԱԼԱ-ի խորհրդանշանը և անգլերեն գրություն «Եթե դուք վերջ չդնեք պատերազմին, պատերազմը ձեր վերջը կդնի»:
Հաքերները ադրբեջանական կայքում թողել են նաև հետևյալ գրությունը. «Կոտրված է ԱՍԱԼԱ-ի կողմից» (HACKED BY A.S.A.L.A):
Նշելով, որ վերջին օրերի ընթացքում ԼՂ հակամարտության գոտում իրավիճակը կտրուկ սրվել է, ռուսական կայքը նաև գրում է, որ բախումների արդյունքում զոհեր կան երկու կողմերից էլ: