Սույն թվականի փետրվարի 18-ին «Ասեկոսե» ՍՊԸ-ի asekose.am ինտենետային կայքի NEWS բաժնում տեղադրվել է «Նոր բացահայտումներ Կենդանաբանական այգուց. Բաց Նամակ» վերնագրով հոդված:
Նշված հրապարակումը ամբողջությամբ պարունակում է իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ, արատավորելով ինչպես «Երևանի կենդանաբանական այգի» ՀՈԱԿ-ի համբավը, այնպես էլ «Երևանի կենդանաբանական այգի» ՀՈԱԿ-ի տնօրեն Ռ.Խաչատրյանի պատիվն ու արժանապատվությունը:
««Ասեկոսե» ՍՊԸ-ն պաշտոնապես ներողություն է խնդրում «Երևանի կենդանաբանական այգի» ՀՈԱԿ-ից և «Երևանի կենդանաբանական այգի» ՀՈԱԿ-ի տնօրեն Ռուբեն Խաչատրյանից և ընդունում է, որ 2013թ-ի փետրվարի 18-ին (http://asekose.am/) ինտերնետային կայքի NEWS բաժնում տեղադրված «Նոր բացահայտումներ Կենդանաբանական այգուց. Բաց Նամակ» վերնագրով հոդվածը պարունակում է իրականությանը չհամապատասխանող վիրավորական բնույթի տեղեկություններ»: