«Դեմ եմ» թիմի անդամները և կրթության ու գիտության ոլորտի մասնագետները Կառավարական 3-րդ շենքի մոտ շարունակվում էին սպասել, որ ՀՀ ԿԳ նախարար Սրմեն Աշոտյանը իջնի: Անգամ դասադուլի կոչեր հնչեցին:
«Պարոն Աշոտյան, քանի որ ձեր շփումը մեզ հետ սահմանափակվում է միայն ֆեյսբուքյան պատերից այն կողմ, ուզում եմ մեջբերել Ձեր իսկ գրառումներից մեկը: Դուք նշել էիք, որ բոլորը ջերմություն էին ճառագում՝ Ձեր վերընտրվելու առթիվ: Տեսնում եք՝ որքան ճառագող ուսուցիչներ կան այստեղ: Իջեք՝ ճառագենք, գնանք: Մենք Ձեզ նման պարապ-սարապ չենք: Իջեք՝ մեր երջանկությունն արտահայտենք »:
Քիչ առաջ ակցիայի մասնակիցներից մեկը նշեց, որ ըստ իրենց հասած տեղեկությունների՝ Արմեն Աշոտյանը շենքից հեռացել է:
«Ցավալի է, որ մեզ թողնելով այստեղ՝ գողեգող փախել է»,- նշեց ակցիայի մասնակիցներից մեկը: