▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աշոտյանի բացառիկ հարցազրույցը՝ ադրբեջանական haqqin.az-ին

ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը հարցազրույց է տվել ադրբեջանական haqqin.az-ին, որում անդրադարձել է ՀՀ-ի՝ ԵՏՄ-ին միանալուն, Հայաստանի և ԼՂՀ-ի միջև մաքսակետերի խնդրին, ինպես նաև Ադրբեջանի ԶՈւ-ի կողմից Ղարաբաղում խոցված հայկական ուղղաթիռին:  Հարցազրույցը մասնակի կրճատումներով՝ ստորև:  

-Ի՞նչ ակնկալիքներ ունի Հայաստանը ԵՏՄ-ից: Գուցե ներդրումների՞, որոնք կարվեն ԵՏՄ-ին անդամակցելուց հետո:

-Հայաստանը բիզնեսի վարման թեթևության, ազատ տնտեսական միջավայրի ցուցանիշներով առաջատարն է ոչ միայն տարածաշրջանում, այլ նաև ողջ հետխորհրդային տարածքում: Այդ պատճառով կարծում ենք, որ գրավիչ և հետաքրքիր վայր ենք ներդրումների համար, որոնց նպատակը կլինի ԵՏՄ տարածքում ապրանքների արտադրանքը, վաճառքը կամ էլ ծառայությունների մատուցումը: Բացի այդ` կա Միության քաղաքական բաղադրիչը՝ առավել ևս հաշվի առնելով տարածաշրջանային անվտանգության ասպեկտները: Հայաստանը ՌԴ-ի ռազմաքաղաքական և ռազմավարական դաշնակիցն է:

-Իսկ ինչպե՞ս եք վերաբերվում Հայաստանում առկա դժգոհություններին՝ կապված երկրի՝ ԵՏՄ-ին միանալու հետ:

-Հայաստանը ժողովրդավարական երկիր է, որտեղ հասարակական ինստիտուտների զարգացման մակարդակը շատ բարձր է: Խոսքը խոսքի ազատության, սեփական կարծիքի արտահայտման մասին է: Եվ ես նորմալ եմ վերաբերվում այն փաստին, որ հասարակական որոշ շերտեր համաձայն չեն  այդ ընտրութանը: Նրանք ներկայումս փոքրամասնություն են կազմում: Սական մենք հարգում ենք մեր քաղաքացիների կամաարտահայտումը:  

-Վերջին հարցը:  Ի՞նչ եք մտածում ՀՀ-ի՝ իր ճանաչված սահմաններով ԵՏՄ-ին անդամակցելու և ՀՀ-ի ու ԼՂՀ-ի միջև մաքսակետերի մասին:

-Հարցը շատ պարզ է, և կտրվի հստակ պատասխան: Աշխարհի 10 մլն հայերն ունեն երկու հայկական պետություն՝ ՀՀ եւ ԼՂՀ: Բնականաբար, ՀՀ իրավունք ունի միայն իր տեսակետը հայտելու և ինչ-որ միության անդամակցելու միայն իր անունից: Մենք բազմաթիվ կառույցների անդամ ենք: Իսկ ԼՂՀ-ն ներկայումա կառուցում է իր պետականությունը: Սակայն երկու հայկական պետությունների գոյությունը պատմականորեն կայացած փաստ է: Եվ որպեսզի տարածաշրջանը բարգավաճի, պարզապես պետք է հաշտվել այդ փաստի հետ:  

-Բայց Հայաստանն ինքը դեռ չի ճանաչել ԼՂՀ-ն:

 -Հայաստանը հարգում է ԵԱՀԿ ՄԽ-ի միջնորդական ջանքերը՝ ուղղված հակամարտության կարգավորմանը: Եվ չխախտելով ԵԱՀԿ-ի և միջազգային հանրության առաջ ստանձած պարտավորություններր՝ այս փուլում դե յուրե չի ճանաչել ԼՂՀ-ն, թեև դե ֆակտո այդ ճանաչումը վաղուց է տեղի ունեցել:    

-Իսկ ինչպե՞ս եք վերաբերվում դրան, որ ՀՀ-ի և ԼՂՀ-ի միջև մաքսակետեր կհայտնվեն:

-Հենց որ մենք անցանք ԼՂ թեմային, ձեր վերջին հարցը այնքան էլ վերջինը չդարձավ…    

-Սակայն դրանք, այնուամենայնիվ, կլինե՞ն:

-Եթե ձեզ հետաքրքրում է իմ կարծիքը, կարող ենք այդ թեմային առանձին հարցազրույց նվիրել…  

 -Այնուամենայնիվ, ինչ կասեք մաքսակետերի մասին:

-Միասին կկարգավորենք ԼՂ հակամարտությունը: Վերջապես կայցելեք Հայաստան և կտեսնեք՝ ինչպես ենք մենք զարգանում՝ և' ՀՀ-ն, և' ԼՂՀ-ն: Իսկ այս փուլում պետք է ընդգծել, որ մենք խորապես դատապարտում ենք ուղղաթիռի հետ կապված միջադեպը: Խաղաղությունը Հարավային Կովկասում ուղղակի մազից էր կախված: Մեզ հաջողվեց կանխել լայնածավալ պատերազմը միայն հայկական ղեկավարության խոհեմության և ԼՂՀ ՊԲ-ի պրոֆեսիոնալիզմի շնորհիվ:  

- Եվս մեկ հարց…

 - Մինչ վաղը…  

- Ուղղաթիռը խոցվել է ռուսական զենքով, ինչպե՞ս եք վերաբերվում այդ փաստին:

- Ադրբեջանի զորքերը խոցել են ուղղաթիռը` խախտելով հրադադարը, որի մասին 1994-ին Ադրբեջանը խնդրել էր ՀՀ-ին և ԼՂՀ-ին…  

Թարգմանությունը՝ Yerkir.am-ի 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее