▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ասում ա՝ ոչնչացրել է իմ ընտանիքը. լարված իրավիճակ Քոչարյանի գործով նիստին

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական կողմն այսօր  ներկայացնում էր  իրենց պաշտպանյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդություն։

Պաշտպաններից Արամ Օրբելյանի միջնորդության ներկայացման ժամանակ տուժողի իրավահաջորդներից մեկը՝ Ռոբերտ Քոչարյանին դիմելով՝ ասել է, որ նա ոչնչացրել է իր ընտանիքը։

Արտահայտությանն արձագանքել է Ռոբերտ Քոչարյանի  պաշտպան Արամ Վարդևանյանը, որից հետո դատական նիստում մթնոլորտը կտրուկ սրվել է։

Նշենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի՝ Ռ․ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդության քննարկումն ընդմիջվեց աշխատանքային օրվա ավարտի պատճառով։ Դատավարության մյուս մասնակիցները ելույթ կունենան հաջորդ նիստին, որը տեղի կունենա փետրվարի 11-ին, ժամը 13։00-ին։

Մանրամասն՝ տեսանյութում:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее