Նոյեմբերի 3-ին խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 19։20-ի սահմաններում Աշտարակ-Ապարան ավտոճանապարհի 9-րդ կմ հատվածում 51-ամյա Խաչատուր Մարգարյանը իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով բախվել է «Բելառուս» մակնիշի տրակտորին:
Այս մասին գրում է shamshyan.com-ը։
Վթարի հետևանքով Mercedes-ի ուղևորները՝ 25-ամյա Անի Հ․-ն և 2-ամյա Խաչատուր Մ․-ն քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենայից և օպերատիվորեն ժամանած «Աշտարակ» բժշկական կենտրոնի բժիշկների կողմից տեղափոխվել են «Աշտարակ» ԲԿ, սակայն ճանապարհին վերջիններս, գիտակցության չգալով, մահացել են։
Մահացածները մայր ու որդի են։