▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աստվածամուխ սուրբ գեղարդը դուրս բերվեց․․․Ի՞նչ է կատարվում Մայր Աթոռում

Աստվածամուխ սուրբ գեղարդը դուրս բերվեց․․․Ի՞նչ է կատարվում Մայր Աթոռում․ Ինֆորմացիան և տեսանյութերն այս հղումով թարմացվում են․ Հետևեք նաև Asekose.am-ի տելեգրամյան ալիքին։

«Եկեղեցին ներսից վիրավորված է և դրսից՝ ճնշումների տակ։ Պետությունը մեղադրում է, եկեղեցին պաշտպանվում է․ կասկած է լցվել մթնոլորտը»․ Հայոց առաջին լուսավորիչներ սուրբ Թադեոս և սուրբ Բարդուղիմեոս առաքյալների տոնին Մայր տաճարում սուրբ պատարագի քարոզում ասել է Դանիել եպիսկոպոս Ֆընդըկյանը։

«Մեր ժողովուրդը, մեր սիրելի ժողովուրդը գտնվում է դատողությունների և կասկածների փոթորիկի մեջ, որոնք փչում են ամեն կողմից։ Նման իրավիճակում խիստ մեծ գայթակղություն կա, որ ժողովուրդը փշրվելով կվերածվի խմբավորումների և կուսակցությունների։ Այդպիսի ժողովուրդը, քաղաքական օրակարգերը վեր դասելով Ավետարանից և Եկեղեցու գործունեությունից, կբաժանվի նաև խոսքով ու հոգով։ Մեծ գայթակղություն է նաև, որ բորբոքված խոսքին պետք է պատասխանել բորբոքմամբ, մեղադրանքին՝ մեղադրանքով, արհամարհանքին՝ արհամարհանքով, բայց այդպես վարվել նշանակում է մոռանալ, թէ ով ենք մենք, այդպես վարվել նշանակում է մոռանալ, թե ումն ենք մենք»։

Սրբազանն ընդգծել է, որ եկեղեցին չպետք  ենթարկվի ներքին պառակտման։ Նա հիշեցրել է Պողոս առաքյալի խոսքերը, որ Եկեղեցին Քրիստոսի մարմինն է, և «եթե մեկը տառապում է, բոլորը տառապում են»։ Նա շեշտել է, որ դարերի ընթացքում հենց այսպիսի մտածողությամբ է հայ ժողովուրդը հաղթահարել ծանր փորձություններ և հալածանքներ, և ոչ մի կայսրություն չի կարողացել կոտրել հայերի հավատքն ու հույսը։

Այս սրբություններից բխող ուժը պայքարելու, ճշմարիտ ճանապարհին հաստատուն քայլելու ուժ է տալիս մեզ. Եսայի քահանա Արթենյանը` Աստվածամուխ սուրբ գեղարդը դուրս բերելու մասին

Նրա խոսքով` հայոց առաջին լուսավորիչներ սուրբ Թադեոս և սուրբ Բարդուղիմեոս առաքյալների պատգամը դարերի խորքից միշտ մեզ առաջնորդում է լինել հավատարիմ Ավետարանի պատգամներին, Քրիստոսի  լույսին։

«Հայ ժողովուրդն իր դարում բազմաթիվ փորձություններ է ապրել, սակայն դրանք հաղթահարել է Աստծո օգնությամբ և իր պատգամների շնորհիվ»,– լրագրողների հետ զրույցում հավելեց հոգևորականը։

Հայոց առաջին լուսավորիչներ սուրբ Թադեոս և սուրբ Բարդուղիմեոս առաքյալների տոնին դուրս է բերվում Աստվածամուխ սուրբ գեղարդը, որը հավատացյալների երկրպագության համար Մայր տաճարում կմնա մինչև ժամը 18։00–ն։

***

Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը չցանկացավ պատասխանել լրագրողների հարցերին՝ ասելով, որ պատարագի է շտապում։ «Երեխեք, էս երկու օրն առիթ կունենանք հանդիպելու՝ ավելի լայն, ընդգրկուն ֆորմատով»,- նշեց նա։

***

Ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը, անդրադառնալով մի խումբ բարձրաստիճան հոգևորականների՝ օրեր առաջ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը, ասել է՝ «չկա չարիք, առանց բարիք»։ «Բարիքն այն է, որ իրենք, ինչպես ասում են, ջրի երես դուրս եկան․․․ Ամեն մեկն ինքն է իր ընտրությունը կատարում»,- նշել է Նահապետյանը։

***

ՔՊ–ից դուրս եկած՝ Շենգավիթի նախկին թաղապետը Մայր տաճարում մասնակցում է պատարագի. Մանրամասներն՝ այս հղումով

***

Տեր Մաղաքիա քահանա Օհանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Սիրելի՛ եղբայրներ և քույրեր, զավակներ մեր սուրբ եկեղեցու, այսօր առավել քան փոթորկված է մեր հոգևոր և ազգային կյանքը։
Մեր խնդրանքն ու հորդորն է՝ մի՛ տրվեք սադրանքների։ Դու՛ք, հայհոյողներին և չարախոսներին իրենց նման մի՛ պատասխանեք, նրանց խոսքերին մի՛ տրվեք, նրանք հենց դա էլ ուզում ՝ իրենց մակարդակին ձեզ իջեցնելու։
«Որովհետև ինչ ելնում է մարդու բերանից , սրտից է գալիս և այն է մարդուն պղծում, քանի որ սրտից են ելնում չար խորհուդները» (Ավետարան)։
Ամեն մարդ դիմացինին չափում է իր արշինով, իր կրթական և բարոյական մակարդակով։
Զգույշ եղե՛ք, որպեզի գայթակղության և մոլորության մեջ չընկնեք։
Հիշե՛ք, որ մեր պայքարը մարդու դեմ չէ, այլ այս աշխարհի չար ոգիների, ինչպես ասում է Առաքյալը։
«Դուք օրհնեցեք և մի՛ անիծեք։ Տիրոջը ծառայե՛ք, նեղությանը համբերեցե՛ք և հաճախակի աղոթեցե՛ք։
Չարին չարով մի՛ հատուցեք»։ (Պողոս Առաքյալ)։
Երբեք չհուսահատվե՛ք , որովհետև սատանան էլ հենց դա է ուզում, այլ հիշե՛ք Տիրոջ հուսադրող և գոտեպնդող խոսքը, որ ասաց.
«Ձեր սրտերը թո՛ղ չխռովվեն և չվախենան։ Աշխարհում նեղություն պիտի ունենաք, սակայն քաջալերվեցե՛ք, որովհետև ԵՍ ՀԱՂԹԵՑԻ ԱՇԽԱՐՀԻՆ»։
Հաստատուն մնացե՛ք հավատքի մեջ, հավատարիմ Ավետարանին և Առաքելական մեր Սուրբ Եկեղեցուն։
Աստված պահապան բոլորիդ»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее