Աստղիկ Ավետիսյանն, ով Ռուբեն Զաղինյանի հետ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամի թափուր պաշտոնի համար անցկացվող մրցույթին հայտ է ներկայացրել` անդրադարձել է մամուլի հրապարակումներին, ըստ որոնց իր մասնակցությունն այս ընտրություններում ձեւական բնույթ է կրում` իբր մրցակցություն ապահովելու համար:
Աստղիկ Ավետիսյանի գրառումը, որ նա կատարել է Ֆեյսբուք սոցիալական ցանցում, ներկայացնում ենք ստորև.
Այն մարդիկ, ովքեր տարածում են, թե իմ մասնակցությունը ձևական բնույթ է կրում, չարաչար սխալվում են, գոնե ես գիտեմ թերթերին մոտ կանգնած աղբյուրներն ովքեր են, խոսեք միայն Ձեր անունից, ես հայտարարում եմ, որ իմ հնարավորություններն ավելի շատ են՝ թե մասնագիտական, թե փորձի առումով:
Եվ այն մարդիկ, ովքեր ստանալով պատվեր լուրիկներ են տպում ձևական թեկնածության կամ ֆեյք լինելու մասին, ուրիշի ջրաղացին են ջուր լցնում:
Զբաղվեք Ձեր գործով...
Ես կսպասեմ արդյունքներին.....
Ստրուկի մտածողությունը մեր մեջ է մտել.....