▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աշխարհը մտնում է նոր ժամանակաշրջան

«Հեռավոր Արևելքից սկսած՝ աշխարհը մտնում է նոր ժամանակաշրջան: Հայ-չինական հարաբերությունների զարգացման դեպքում բանկաֆինանսային ճյուղի զարգացում կլինի.նրանք վարկը 5 տոկոսով են տրամադրում, մեզ մոտ այն 15 տոկոս է: Առաջընթաց կլինի նաև գյուղատնտեսության ոլորտում. ունեն փակ ջերմոցներ, որոնք շատ էժան ու մատչելի են: Կարող ենք համագործակցել նաև ռազմատեխնիկական ոլորտում»,-այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով հայ-չինական հարաբերությունների մասին՝ ասաց քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը:

Չինական կենտրոնի տնօրեն Իզաբելլա Մուրադյանն էլ անդրադարձավ Հայաստանի և ՉԻնաստանի դարավոր բարեկամությանը: Նրա խոսքով՝ չին-մոնղոլական զորքերը պահպանել են Կիլիկյան Հայաստանի սահմանները, օգնել են հայերին՝ պայքարել թուրքացեղ հարևանների դեմ:

Մանրամասները՝ տեսանյութում

Անի Կարապետյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее