Էրդողանը նախագահ դառնալուց հետո իր առաջին ելույթում ոչ մի անգամ չի արտաբերել Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Աթաթուրքի անունը:Սա բնավ էլ պատահականություն չէ, որովհետև մեկ տասնամյակից ավել ղեկավարելով Թուրքիան՝ Էրդողանն, ըստ ության, փոխեց այն Հանրապետության գաղափարա-կազմակերպչական հիմքերն, որ դրել էր Աթաթուրքը:
Վերջին փոփոխությանն ականատես եղանք հենց երեկ, երբ Թուրքիայի ժողովուրդն առաջին անգամ նախագահ ընտրեց ու դա նշանավորլու է իշխանության կենտորացում նախագահի ինստիտուտի շուրջ եւ անցում նախագահական կառավարմանը:
Թուրքիան այլևս այն աշխարհիկ երկիրը չէ, որի հիմքերը դրեց Քեմալն ու իրենից ներկայացնում է իսլամի ու դեմոկրատիայի հիբրիդ:Եվ վերջապես, պետական համակարգում արմատապես վերնայված են բանակի, արդարադատության ու իրավապահ մարմինների դերակատարությունը: Էրդողանը փորձում է կառուցել նոր պետություն՝ արտաքին ու ներքին ամբիցիոզ օրակարգով...