▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ավելի լավ էր Ալեն Սիմոնյանն ինձ սպառնար, քան էն, որ արեց իմ գլխին»

ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը ճեպազրույցի ժամանակ նշեց, որ երեկ հանդիպել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ: Հարցին, թե «Ալեն Սիմոնյանը ձեր նկատմամբ ճնշումներ չի՞ բանեցրել, սպառնալիքներ չի՞ հնչեցրել», Աղազարյանը պատասխանեց. «Ես կուզեի, որ Ալեն Սիմոնյանն ինձ սպառնար, քան էն, որ արեց իմ գլխին: Ավելի լավ էր, սպառնար, քան էն, որ ինքը իմ հետ խոսաց: Վիրավորական չէր, ո՞ւր է, թե վիրավորական լիներ, պատասխանը ստանար: Վատ բան չի ասել ինձ, ուղղակի ճնշել ա՝ ուրիշ իմաստով»:

***

«Երեկ ժամը 14:45-ին հեռախոսազանգ եմ ստացել Մոսկվայից՝ իմ մանկության, դպրոցական, ուսանողական ընկերոջ կողմից, որ ինքը շատ կնեղանա ինձնից, եթե արձագանքեմ վարչապետի հրապարակավ խնդրանքին՝ առանց իրեն տեսնելու: Հիմա ես սպասում եմ իր գալուն, որպեսզի լսեմ իրեն և կայացնեմ իմ որոշումը: Երեկոյան կասի, թե երբ է գալու»,- ճեպազրույցի ժամանակ ասաց ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ հավելելով. «Թիմից ճնշումներ կան, որ մանդատս դնեմ»:

***

Քաղաքագետ Գագիկ Համբարյանի գրառումը․ «Նիկոլի բախտը բերեց, որ Հովվվ ազզզի ընկերը Մոսկվայից է գալիս ու շուտ կմանդատազրկվի։ Եթե Պորտո Նովոյից կամ Մապուտոյից գար, Հովվվվվ ազզզզզը մի երկու շաբաթ դեռ պատգամավոր կմնար։
Բայց Հովոն հավեսով ստորացնում է Նիկոլին։ Հետաքրքիր է, թե ի՞նչ գին է վճարելու այս ամենի համար»։
Հիշեցնենք, որ Աղազարյանը հայտնել էր, թե մանդատը դնելու՝ վարչապետի հրապարակավ խնդրանքին չի արձագանքի՝ առանց Մոսկվայից եկող ընկերոջ հետ խորհրդակցելու։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее