Խոսակցություններ են տարածվել, թե հաղորդավար Ավետ Բարսեղյանը խնդիրներ է ունեցել, ինչի արդյունքում այլևս չի վարում «XFactor»-ը: Ինչպես «Ի՞նչ են խոսում» բաժնում գրում է esyes.am-ը, «Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «XFactor» հեռուստանախագծի գալա համերգներն այս եթերաշրջանում վարում էր Ավետ Բարսեղյանը և վերջին գալա համերգը, երբ որպես հաղորդավար հանդես է եկել Արամ mp3-ը, հեռուստադիտողների շրջանում տարաբնույթ կարծիքների տեղիք է տվել:
Տարածված խոսակցությունների հիմնավոր լինել-չլինելու մասին կայքը զրուցել է Ավետ Բարսեղյանի հետ: Նա հայտնել է, որ որևէ արտառոց բան չի եղել: «Ի սկզբանե նախատեսված էր, որ ես միայն առաջին 5 համերգն եմ վարելու, քանի որ նախագծի հիմնական հաղորդավարը Արամ mp3-ն է»,- տեղեկացրել է նա:
Ավետը նաև տեղեկացրել է, որ շուտով կվերսկսվի «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» հաղորդաշարը, որի հաղորդավարը կրկին ինքն է լինելու: