▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ավինյանը գալիս ա ԱՄՆ` քաղաքապետարանի կեսը հետևից քցած». Վարդան Ղուկասյան

«Ավինյանը գալիս ա ԱՄՆ` քաղաքապետարանի կեսը հետևից քցած». ԴՕԿ կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանը լուսանկար է հրապարակել տելեգրամյան ալիքում, որից պարզ է դառնում, որ Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հերթական ծախսատար գործուղմանն է մեկնում։ Նա այս անգամ մի քանի հոգու հետ գնում է ԱՄՆ։

«Գործուղում» անվան տակ որոշման մեջ նշված է. «Լոս Անջելեսի քաղաքապետ Քերըն Բասսի հետ հանդիպման ու երկկողմ համագործակցության հարցերի քննարկման նպատակով և ղեկավարվելով
աշխատանքային օրենսգրքի 209-րդ հոդվածով.

1. Երևանի քաղաքապետարանի պաշտոնական պատվիրակությանը 2024թ․
նոյեմբերի 23-ից 30-ը ներառյալ գործուղել ԱՄՆ Լոս Անջելես քաղաք՝ հետևյալ կազմով.

Տիգրան Ավինյան` Երևանի քաղաքապետ, 
Լուսինե Դայան` Երևանի քաղաքապետի խորհրդական,
Պետրոս Պետոյան`Կենտրոն վարչական շրջանի ղեկավար,
Դավիթ Գևորգյան` Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի
արտաքին կապերի վարչության պետ,

Անդրանիկ Թևոսյան` Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի
շինարարության և բարեկարգման վարչության պետի ժ/պ,

Սարգիս Մանուկյան` Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաներ» 
ՓԲԸ-ի տնօրեն,
Օֆելյա Սիմոնյան` Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի
լրատվության վարչության պետի տեղակալ,

Լուսինե Ղարիբյան` Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի
արտաքին կապերի վարչության արարողակարգի
բաժնի պետի ժ/պ,

Մալվինա Պողոսյան` Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի
լրատվության վարչության սոցիալական մեդիա
համակարգող,

Արամ Դևրիկյան` Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի
լրատվության վարչության օպերատոր"։

Նշենք, որ այս գործուղման ծախսերը Երեւանի բյուջեից է, այսինքն` քաղաքացիների գրպանից։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее