▲ Դեպի վեր

Среда, 19.03.2025 lang.iso lang.iso lang.iso

Ավինյանը վիրավորում է քուրդ ժողովրդին

Պատմաբան․ խմբագիր Վահե Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է ներկայացրել ու գրել է․ «Գիտեք ինչն է ցավը, որ սա եթե հանկարծ ասած լիներ սրանց ընդդիմադիր մեկը, հիմա էդ մարդուն խայտառակել էին իրենց ՔՊ֊ական ու մերձակա գործիչ֊գործիքներով։

Կասկած չունեք, չէ՞, որ 《քառակուսի ազգայնականից》մինչև 《այ էդպես 35 տարի ձեզ ուրիշներից գերադասել եք, դրա համար էլ հարևան֊բարեկամ չենք ունեցել, բոլորի հետ թշնամացրել եք》, մինչև 《էդպես խոսողին միայն ցեղասպանում են》, 《շովինիզմը կերել է մեր երկիրը》, 《ֆաշիզմը պիտի արմատախիլ անել》.... , և այլն, և այլն։

Կարճ ասած` իսկական թուրքական վակխանալիա կսկսվեր ՔՊ֊ի մոլի հայատյաց միջավայրում։

Հիշենք քաղաքականապես դեռատի հասակում մի քանի կուսակցություն փոխած Կոնջորյանին, ով ԱԺ֊ում բացեիբաց Իրանին անվանեց ավտորիտար, ԳԳ կապիտուլյանտը կառավարության նիստում ծաղրեց գերհսկա Չինաստանին (չինականը), և այսպես շարունակ...

Ու սրանք մեզ սովորեցնում են, թե ինչպես պետք է խաղաղություն հաստատել հարևանների հետ, իբր նորովի, 《Նոր Հայաստանով》 շփվել աշխարհի հետ...

Հ.Գ. Ու սրանք ղեկավարում են հնագույն երկիր ու քաղաք։ Մարդիկ, որոնք իրենց մտածողությամբ ու գիտակցությամբ թուրքական վիլայեթի վալիի օգնականի թեկնածու են, և ճիշտ այդ ուղղությամբ էլ շարժվում են»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее