▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ավտոմեքենայով իրար չզիջելու պատճառով առաջացած վեճից հետո 1 մարդ դանակահարվել է, երկու կին` ծեծի ենթարկվել

 

Մարտի 3-ին, ժամը 22։20-ի սահմաններոմ Աբովյանի բժշկական կենտրոնից ոստիկանության Աբովյանի բաժին ահազանգ է ստացվել, որ «որովայնի ձախ կեսի կտրած-ծակած թափանցող վերք՝ ճարպոնի արտանկումով» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։

 

 

 

 

 

 

 

Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Աբովյան քաղաքի 4-րդ միկրոշրջանի բնակիչ՝ 27-ամյա Սարգիս Սուքիասյանն է։ Բժիշկները ոստիկաններին և քննիչներին հայտնել են, որ վիրավորն ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություներ տալու, ու մինչ բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, ինչը նրանց հաջողվել է, ոստիկանները պարզել են, որ նույն օրը, ժամը 22։00-ի սահմաններում Զառ գյուղի Հաղթանակի փողոցում վիճաբանոթյուն է տեղի ունեցել վիրավոր Ս. Սուքիասյանի և Ա. Խաչատրյանի միջև, որի ժամանակ էլ վերջինս իր մոտ եղած դանակով հարվածել է Ս. Սուքիասյանին։

Մինչ քննիչները դեպքի վայրի զննություն էին կատարում, ժամը 01։00-ի սահմաններում Աբովյանի բժշկական կենտրոնից հերթական ահազանգն է ստացվել ոստիկանության Աբովյանի բաժին, որ «որովայնի բութ տրավմա, բազկի փափուկ հյուսվածքների սալջարդ, գլխուղեղի ցնցում հարցականով» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել Զառ գյուղի բնակիչ՝ 41-ամյա Նելի Ավետիսյանը և «որովայնի բութ տրավմա, ձախ դաստակի և աջ ազդրի փափուկ հյուսվածքների սալջարդ» ախտորոշմամբ՝ Զառ գյուղի բնակիչ՝ 45-ամյա Մարինե Վարդանյանը։

Հիվանդանոց մեկնած ոստիկաններին և քննիչներին վերջիններս հայտնել են, որ Զառ գյուղի Հաղթանակ փողոցում իրենք ծեծի են ենթարկվել

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիճաբանության պատճառը եղել է ավտոմեքենայով իրար չզիջելը, իսկ Մ Վարդանյանն ու Ն. Ավետիսյանը Ա. Խաչատրյանի ազգականներն են։  

 

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее