▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ավտովթար Արարատի մարզում. ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի` սրահում հայտնաբերվել է մոխրացած դի

Oգոստոսի 5-ին, ժամը 20:48-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արարատի մարզի Տիգրանաշենի ոլորաններում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

 

 

 

 

 

 

 

Պարզվել է, որ «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, մոտ 5 մ սահել ձորակը և բռնկվել:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:58-ին, մարվել՝ 22:03-ին: Ավտոմեքենայում հայտնաբերվել է այրված դի:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ далее