Դեկտեմբերի 1-ին, ժամը 18:02-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արագածոտնի մարզի Մաստարա գյուղի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 84-րդ կմ-ին բախվել են «Ford Explorer» մակնիշի (վարորդը՝ Ջ. Ա.) և «ՎԱԶ-2114» մակնիշի (վարորդը՝ Կ. Կ., ծնված 1990թ.) ավտոմեքենաները:
«Ford Explorer» մակնիշի ավտոմեքենայի ուղևորները՝ Ռ. Ա.-ն (ծնված 1964 թ.) և Լ. Մ.-ն (ծնված 1984 թ.) հոսպիտալացվել են Թալինի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները «ՎԱԶ-2114» մակնիշի ավտոմեքենայի վարորդին և ուղևորին՝ Խ. Խ.-ին (ծնված 1971 թ.), դուրս են բերել ավտոմեքենայից ու մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Վարորդը հոսպիտալացվել է Թալինի ԲԿ, իսկ ուղևորը՝ Գյումրու ԲԿ: Կ. Կ.-ն հոսպիտալացման ճանապարհին մահացել է, իսկ Խ. Խ. -ի առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծանր:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները: