Հետևեք նաև Asekose.am-ին՝ տելեգրամում։
Վրաստանի ներքին գործերի նախարարությունը (ՆԳՆ) հրապարակել է Ախալքալաքից ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժման» (ՄԱՇ) անդամ Արթուր Մկոյանի արձակած կրակոցների կադրերը:
Վրաստանի ներքին գործերի նախարարությունըավելի վաղ տեղեկություն էր տարածել Արթուր Մկոյանի ձերբակալության մասին։
Տեսանյութում երևում է, թե ինչպես է քաղաքացի Արթուր Մկոյանը կրակում ատրճանակից, ինչի հիման վրա էլ հետաքննություն է սկսվել։
Քննության շրջանակում շուտով բացահայտվել է ավտոմեքենայի վարորդի ինքնությունը, և պարզվել է, որ «Օպել» մակնիշի ավտոմեքենան վարել է 1985 թվականին ծնված Արթուր Մկոյանը։
Վերոնշյալ փաստի առթիվ ընթացող քննության շրջանակում Արթուր Մկոյանի բնակության վայրում իրավապահների կատարած խուզարկության ընթացքում նշված անձը չի ենթարկվել ոստիկանության ծառայողի օրինական պահանջին, ինչի պատճառով ձերբակալվել է վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 173 հոդվածով:
Ախալքալաքի շրջանային դատարանը օգոստոսի 24-ին Արթուր Մկոյանին ճանաչել է օրինախախտ և դատապարտել 11–օրյա ազատազրկման։
Սամցխե-Ջավախեթիի ոստիկանության բաժանմունքում հետաքննությունը շարունակվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով, որը վերաբերում է հրազենի ապօրինի ձեռքբերմանը, պահպանմանն ու կրելուն։
Աղբյուր՝ Aliq.ge