Ֆեյսբուքյան օգտատերերից մեկը, մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրառումը, նշել է հետևյալը. «Շատ լավ եք ասում, բայց ձեր վարած քաղաքականությունից շատ ավելի վատ հոտ ա գալիս, ցավոք»: Ի պատասխան՝ Փաշինյանն արձագանքել է. «Ճիշտ եք: Երբ կուտակված, իր տեղն արած աղբը տեղից շարժում ես, մաքրելու նպատակով, վատ հոտ է գալիս անխուսափելիորեն»: Մեկ այլ օգտատեր այսպես է պատասխանել վարչապետին. «Դուք աղբը շարժում եք, բայց չեք մաքրում»:
***
Երևանի ավագանու նախկին անդամ Գրիգոր Երիցյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Վստահ եմ՝ գյումրեցիները 7 տարի իշխանության ղեկը պահող Փաշինյանի՝ թալանը հատիկ առ հատիկ հետ բերելու կուտը չեն կերել:
Երևանի հետ փորձի փոխանակում. ոչ միայն թալանը հետ չեն բերել, այլև կոռուպցիան այստեղ միայն ու միայն ծաղկում է: Երևանում տրանսպորտից մինչև գույքահարկ ու աղբահանության վճար, ամեն ինչ թանկացել է, բայց ոչ մի ծառայություն չի բարելավվել:
Եթե ՔՊ-ն հաղթի Գյումրիում, ապա ձեզ սպասում են միայն թանկացումներ, ապաշնորհ կառավարում, մեկ անձից անիմաստ գնումներ, համայնքի փողերի մսխում ու քննադատող ձայների լռեցում:
Չհավատաք, որ եթե Երևանում այսպես է, Գյումրիում այլ կերպ է լինելու»:
***
|
Երեկ Գյումրիում «Քաղաքացիական պայմանագրի» դրամահավաքի ժամանակ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում դարձյալ հիշատակել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անունը։ «Նյուզ»-ը դիմել է Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանին՝ լսե՞լ է Փաշինյանի ելույթը և ի՞նչ մեկնաբանություն ունի։
«Մինչև Գյումրին վերականգնող նախագահի անունը տալը, թող 7 տարվա մեջ Գյումրիում գոնե 7 հատ փայտից զուգարան սարքեր»,- պատասխանել է Միկոյանը՝ հավելելով․ «Այս իշխանությունը երբեք չի պայքարել կոռուպցիայի դեմ։ Այլ պայքարել է, որ ինքը հնարավորություն ունենա կոռուպցիան գլխավորել։ Սրանք արդեն մաշված, «բուրումնավետ» և ծակ քաղաքական գուլպա են հիշեցնում, որը շատ շուտով մեր ժողովուրդն աղբանոց կնետի։ Հնարավոր է՝ առաջինը դա տեղի ունենա հենց Գյումրիում»։
***
|
«Տեսել է, որ Գյումրիում իրավիճակը փոխված է, մեծ դժգոհություն գոյություն ունի, սկսել է հայհոյախառը, մարդկանց վարկաբեկելով... Ինչքան էդ ոճով խոսի, գյումրեցիներն էնքան լավ կհասկանան՝ ինչի ա պետք սրանցից օր առաջ ազատվել՝ 7 տարվա պատմությունն էլ աչքի առաջ ունենալով»,- ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուսամյանը՝ Գյումրիում Փաշինյանի ելույթը որակելով «հուսահատ ճիգեր»:
***
|
Իրավապաշտպան, ընդդիմադիր գործիչ Կարապետ Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ձախողված կառավարիչը, կամ «Իրական Հայաստանի» ֆեյքը․
Մոտ երեք շաբաթ առաջ, հայտնի կապիտուլյանտը փորձեց հերթական ցնդաբանությունը, ներկայացնելով «Իրական» Հայաստան անվամբ, որը բացարձակապես աղերս չուներ ներկայիս Հայաստանի և հայ ժողովրդի առջև ծառացած խնդիրների և նպատակների հետ։ Չստանալով որևէ արձագանք, փորձեց գործի դնել կեղծ ժողովրդավարության չարչարկված մեթոդներց մեկը, հրավիրելով 20-30 հոգանոց խմբերի քննարկման, կամ առաջարկեց 70 հոգանոց խմբերի դեպքում իր մոտենալը, բնականաբար զրո արձագանք, նույնիսկ մեկ նման հանդիպում չիրականացավ, ինչի կարիքը ահավոր շատ ուներ։
Արձանագրենք, որ երբեմնի խոշոր վստահության վարկանիշը տևական ժամանակ է չափվում է այլևս ոչ թե տոկոսներով, այլ հատերով, և հատիկ առ հատիկ վերջանում մեծ արագությամբ։
Սեփական տերերին մեծ ծառայություններ մատուցած կառավարիչը այլևս անպիտան է դառնում նույն տերերի համար, ինչը դառնում է ավելի վտանգավոր։ Թուրք-ադրբեջանական տանդեմը երկար ժամանակ է փնտրում է փոխարինող, իսկ փոխարինելու համար կա երկու տարբերակ` փողոց կամ ընտրություն։
Փողոցով այլևս անհնարին է, փողոցում վաղուց իրական ընդդիմությունը (հայությունը) կարողացել է հասնել մի իրավիճակի, որ կեղծ փրկիչները չեն կարողանում դրսևորվել, հետևաբար կառավարիչ նշանակելու միակ ճանապարհը մնացել է ընտրությունները։ Ուստի կարևոր է հասարակության լայն շրջանակներում հասկանան, որ բացառվում է իշխանափոխություն ընտրությունների միջոցով տարբերակը, քանի որ այն կարող է առավելագույնը լինի կառավարչափոփոխություն, հետևաբար պետք է լայն համախմբում առանց ավելորդ հավակնությունների, իսկ ընտրությունների քարոզիչներին ընդամենը անտեսել»։
|