▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աղվան Վարդանյանը Ջհանգիրյանին խորհուրդ տվեց դիմել Սահմանադրական դատարան

Մեկնարկել է հինգերորդ գումարման Ազգային ժողովի յոթերորդ նստաշրջանը: Քվեարկության դրվեց մի խումբ պատգամավորների կողմից ներկայացրած «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը: Ազգային ժողովի որոշմամբ`  Վերահսկիչ պալատից բացի, պետական բյուջեի վրա վերահսկողություն է ունենալու նաև ԱԺ-ն: Նախագծի հեղինակներ են ՀՅԴ, ՀՀԿ, ՕԵԿ մի խումբ պատգամավորները:

ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը նշեց, որ օրենքի նախագծով ստեղծվող մարմինը հակասահմանադրական է.

«Այն բնորոշ է պառլամենտական կառավարման համակարգ ունեցող երկրներին: Դեռ սահմանադրական փոփոխություններ չիրականացրած՝ պառլամենտական համակարգի տարրեր ենք ներմուծում կառավարման համակարգ»,-ասաց նա:

Աղվան Վարդանյանն էլ ասաց, թե կարծում է, որ Ջհանգիրյանը հրաշալի գիտի, որ որևէ օրենքի սահմանադրականությունը կարող է որոշել միայն Սահմանադրական դատարանը: 

«Մենք կողմ ենք քվեարկելու և հորդորում ենք պարոն Ջհանգիրյանին՝ օրենքն ընդունելուց հետո դիմել Սահմանադրական դատարան: Արդյունքում կողմ քվեարկեցին 78-ը, ձեռնպահ՝ 20, դեմ՝ 12-ը»:

Նախագծով նախատեսվում է ԱԺ-ում բյուջետային գրասենյակի ձևավորում, որը պատգամավորներին, մշտական հանձնաժողովներին, խմբակցություններին, պատգամավորական խմբերին տրամադրելու է մասնագիտական աջակցություն և տեղեկատվություն: 

Մեկնարկել է հինգերորդ գումարման Ազգային ժողովի յոթերորդ նստաշրջանը: Քվեարկության դրվեց մի խումբ պատգամավորների կողմից ներկայացրած ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը:
Օրենքի նախագծով ստեղծվող մարմինը հակասահմանադրական է, այն բնորոշ է պառլամենտական կառավարման համակարգ ունեցող երկրներին:Դեռ սահմանադրական փոփոխություններ չիրականացրած՝ պառլամենտական համակարգի տարրեր ենք ներմուծում կառավարման համակարգ:
Աղվան Վարդանյանն էլ ասաց, թե կարծում է, որ Ջհանգիրյանը հրաշալի գիտի, որ որևէ օրենքի սահմանադրականությունը կարող է որոշել միայն Սահմանադրական դատարանը: 
Մենք կողմ ենք քվեարկելու և հորդորում ենք պարոն Ջհանգիրյանին՝ օրենքն ընդունելուց հետո դիմել Սահմանադրական դատարան:
Արդյունքում կողմ քվեարկեցին 78-ը, ձեռնպահ՝ 20, դեմ՝ 12-ը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее