▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այ անճար․․․ Գևորգ Պետրոսյանը՝ Գրիգոր Երիցյանին

Արդեն տեղեկացրել ենք, որ  Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Գրիգոր Երիցյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր.

«Երբևէ չեմ եղել որևէ քաղաքի, այդ թվում` Երևանի կենդանաբանական այգում, 1 դրամով չեմ հարստացրել կենդանիներին շահագործող ու փակի տակ պահող հաստատություններին։ Իմ անձնական կարծիքով` կենդանաբանական այգիները պետք է փակվեն․ մարդիկ իրավունք չունեն կենդանիներին հանել իրենց կենսամիջավայրից, կտրել ընտանիքներից ու պահել անազատության մեջ՝ փող աշխատելու ու զվարճանքի նպատակով։

Այս մի քանի օրերի քննարկումներում ինձ պակասում է Երևանի կենդանաբանական այգին փակելու շուրջ դիսկուրսը։ Եթե լինի նման հանրային պահանջ և աջակցություն, պատրաստ եմ փնտրել համակիրներ և քաղաքական աջակցություն՝ այս հարցով հանրային լսումներ կազմակերպելու և համապատասխան նախաձեռնությամբ հանդես գալու համար»։

Գևորգ Պետրոսյանը, ցիտելով Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Գրիգոր Երիցյանի միտքը, թե կենդանաբանական այգին պետք է փակել, իր էջում գրել է.

«Հիմա էլ կենդանական այգին…
Այ անճար, դու ի՞նչ գիտես կենդանաբանական այգու արժեքը: Լավ է՝ ինքդ ես խոստովանում, որ քեզ երբևէ չեն տարել այնտեղ: Ճիշտ են արել, քանզի կենդանիներն ազնիվ արարածներ են, և …
Բա որ կենդանասեր երեխաները ծնողներից պահանջեն՝ իրենց տանել կենդանաբանական այգի, ծնողներն ի՞նչ անեն, ուր՞ տանեն, ու՞մ ցույ տան, քեզ՞…


Էտ էր մնում պակաս…
Հերիք ա քանդեք ու լուծարեք, գոնե մի բան կառուցեք:
Կյանքումդ քո ձեռքով մի բան կառուցած կա՞ս, մի արժեք ստեղծել ես՞, մի ոլորտում ձեռագիր թողել ես՞, որ առաջարկում ես քանդել կենդանաբանական այգին:
Բա դու չես մտածու՞մ այն մարդկանց մասին, որ գերադասում են տեսակցվել ազնիվ չորքոտանիների, քան անազնիվ ու շեղված երկոտանիների հետ…»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее