▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այդ ինչ վտանգ է սպառնում թագուհուն Թուրքիայում ապրիլի 24-ին

Ըստ տարածված լուրերի, Անգլիայի թագուհին ապրիլի 24 ին մեկնելու է թուրքիա, որ մասնակցի հայտնի տոնակատարություններին: Չեմ ուզում անդրադառնալ հարցի բարոյական կողմին, կամ ` անգլիական կողմի քաղաքական շահերին: Ուշադրությունս գրավեց այն, որ այդ օրը թագուհու անվտանգությունը ապահովողների շարքում լինելու է 7 ռազմանավ: Այո, այո յոթ ռազմանավ: Հետաքրքիր է, թե այդ ինչ վտանգ է սպառնում թագուհուն, որ ռազմանավերով են ապահովում նրա անվտանգությունը: Անգլիայի թագուհին, ինչպես գիտենք, ընդամենը խորհրդանիշ է և չունի իրական իշխանություն և ինչ կարիք կա նման շռայլություն ցուցաբերելու?Անգամ իրական իշխանությամբ օժտված Մեծ Բրիտանիայի վարչապետի անվտանգության ապահովման համար յոթ ռազմանավ չի ներգրավվում: Կամ նրանք սիմվոլ թագուհուն ավելի շատ են գնահատում, քան`իրական իշխանություն ունեցող վարչապետին, կամ էլ սա լավ առիթ է տարածաշրջան լրացուցիչ ռազմանավեր մտցնելու:

 

Տիգրան Մկրտչյան 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее