▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այդ ովքե՞ր են նավթադոլարներից սնվողները

ԱԺ քառօրյայի մեկնարկին այսօր ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ բնականոն աշխատանքի համար անհրաժեշտ է 1-2 հարց ճշտել: Նրա  խոսքով՝ նախորդ նիստի ժամանակ ԱԺ նախագահությունն անջատեց «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի խոսափողը, երբ նա Սերժ Սարգսյանին և իշխանությանը մեղադրեց պետական դավաճանության մեջ: Իսկ, երբ ՀՀԿ պատգամավորները ընդդիմությանը մեղադրեցին դավաճանության մեջ,  նրա խոսափողը չանջատեցիք:

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ պատգամավորները իրենց տեսակետները արտահայտելու համար շատ հնարավորություններ ունեն, եւ դա միայն նիստերի դահլիճը չէ. «Այլ բան է, որ պետությանը վարկաբեկում են, այստեղ պետք է հնարավորինս հավասար պայմաններում դիտարկենք այս հարցը: Պարոն Փաշինյան, դուք եւս խոսում եք, որքան էլ որ ինձ դուր չի գալիս, դուք խոսում եք մինչեւ վերջ, երբեք չփորձելով մասնավորեցնել ձեր միտքն ու մարդկանց վիրավորել, որն անում է Զարուհի Փոստանջյանը: Ամենալավ բանը հասարակության համար դա էլեկտրաէներգիան է, բայց եթե կարճ միացում է  տալիս, էլեկտրաէներգիան էլ չի գործում: Ես կոչ եմ անում բարեկիրթ վերաբերվել միմյանց»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее