▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այգեստանում բջջայինի լիցքավորելու ժամանակ կարճ միացումից հրդեհ է բռնկվել. 12-ամյա աղջիկն այրվածքներ է ստացել

Սեպտեմբերի 5-ին, ժամը 08.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Արտաշատի բաժին հաղորդում է ստացվել, որ ազդրերի 1-ին, 2-րդ աստիճանի այրվածքներով իրենց մոտ է ընդունվել Այգեստան գյուղի 12-ամյա մի բնակչուհի:



Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 08.10-ի սահմաններում, աղջկա կողմից իրենց տան ննջասենյակում բջջային հեռախոսի միացված լիցքավորման սարքը անջատելու առաջացել է հոսանքի կարճ միացում, ինչի արդյունքում բռնկված հրդեհի հետևանքով աղջիկը ստացել է այրվածքներ, նաև մասնակի այրվել է ննջասենյակի գույքը:

Հրդեհը մարվել է տեղի ուժերով:
Նախապատրաստվում են նյութեր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ далее