▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այլ կերպ ասած՝ չենք հանդիպելու, չեն ցրելու խորհրդարանը, բողոքում ես-բողոքի...

Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի պետի տեղակալ Դավիթ Հարությունյանը հայատարարել է, որ վստահ է, որ Սերժ Սարգսյանը չի հանդիպի Րաֆֆի Հովհաննիսյանի հետ, որովհետև Րաֆֆու հարցադրման ձևն այնպիսին էր, որ ինքը՝ Հարությունյանը վատահ է, որ կմերժվի Սերժի կողմից։
Նույնաբովանդակ պատասխաններ է տվել նաև արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման պահանջի և Րաֆֆու կողմից ընտրությունների արդյունքները վիճարկելու փաստի վերաբերյալ։ Եթե կարճ-կոնկրետ, ապա Դավիթ Հարությունյանն ասում է, որ վիճարկելու ձևը հստակ սահմանված է օրենքներով, իսկ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հիմքերը՝ Սահմանադրությամբ։ Այլ կերպ ասած՝ չենք հանդիպելու, չեն ցրելու խորհրդարանը, բողոքում ես-բողոքի...

 

Կոնստանտին Տեր-Նակալյանի գրառումը

Ֆեյսբուք

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее