▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Այն, ինչ Փաշինյանին թույլատրված էր 2018-ին, նա չի ցանկանում թույլ տալ մեկ ուրիշին 2024-ին»․ Զատուլին

ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը «Говорит Москва» ռադիոկայանին տված հարցազրույցում գնահատել է Հայաստանում իշխանափոխության հեռանկարները։

«Կարծում եմ՝ հետագան կախված է առաջին հերթին ցուցարարների՝ մինչև վերջ գնալու պատրաստակամությունից, և երկրորդ՝ նրանից, թե արդյոք իրավապահներն ու ծառայությունները կհամաձայնեն հետևել Փաշինյանին, որտեղ էլ նա գնա՝ ցանկանալով դադարեցնել բողոքի ալիքն ու ճնշել ընդդիմությանը: Վստահ չեմ, որ նրանք այդքան անընկճելի կլինեն, եթե փորձությունները շարունակվեն: Այս ամենը բախվում է Հայաստանի գլխին կախված Ադրբեջանի առկայությանը։ Պաշտոնում Փաշինյանի մնալու հիմնական պատճառն այն վախն է, որ նրա տապալումը կարող է հանգեցնել Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր պատերազմի, որից Հայաստանում վախենում են և չեն ցանկանում։ Ահա թե ինչն է հետ պահում նրա հետ անհամաձայն քաղաքացիներին, իսկ այսօր նրա վարկանիշը իջել է անսովոր ցածր մակարդակի։ Ի տարբերություն ընդդիմության՝ նա այլևս չի կարող իր աջակցության համար ցուցարարների բազմություն հավաքել»,- ասել է Զատուլինը՝ հավելելով, որ Փաշինյանը փորձելու է թույլ չտալ, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը իշխանության հասնի՝ օգտագործելով այն նույն մեթոդները, որոնք ինքն է կիրառել մի քանի տարի առաջ։

«Ինչ վերաբերում է այս շարժմանը, այն սկսել է այն պահից, երբ գյուղերն Ադրբեջանին հանձնելու խնդիր առաջացավ։ Իհարկե, սա վերջին կաթիլը դարձավ նրանց համար, ովքեր որոշել են մասնակցել այս ամենին։ Մինչև վերջ պարզ չէ՝ ինչ սահմաններում են վարչապետն ու նրա համախոհները պատրաստ բռնություն կիրառել: 2018թ․ նա իշխանության եկավ հենց այս կերպ՝ ցույցեր կազմակերպելով, որոնք չեն ճնշվել, և այդ ժամանակ կարգուկանոնի հաստատման ցանկացած կոչ համարվում էր հանցագործություն ժողովրդավարության դեմ։ Այսօր նա ամբողջովին փոխել է իր դեմքը։ Այն, ինչ Փաշինյանին թույլատրված էր 2018-ին, նա չի ցանկանում թույլ տալ մեկ ուրիշին 2024-ին»,- նշել է Զատուլինը։

***

ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Տիգրան Աբրահամյանի գրառումը․ «Մեծ առումով ոստիկանությունը փողոցներում անում է այն, ինչ նրան հանձնարարել է քաղաքական իշխանությունը, իսկ դրա ներկայացուցիչները մի քանի առիթով ասել են, որ պատրաստ են ընդհուպ ֆիզիկական հաշվեհարդար տեսնել բոլոր այն անձանց նկատմամբ, ովքեր քաղաքական հակառակ դիրքորոշում ունեն, առավել ևս` փորձում են դրանք պաշտպանել:
ՀՅԴ պատգամավոր Աշոտ Սիմոնյանի նկատմամբ այսօր տեղի ունեցածն ամբողջությամբ այդ տրամաբանության ներքո էր:
Պետք չէ չարչարվել` հասկանալու կամ բացատրելու, թե ինչո՞ւ են ոստիկանական համազգեստով 2-3 տասնյակ անձինք օրը ցերեկով, կենտրոնական փողոցներից մեկում, բոլորի աչքի առաջ պատգամավոր հայհոյում, խմբակային հարվածներ տեղացնում և այլն:
Բնականաբար այստեղ ոչ իրավաբանություն կա, ոչ էլ այս ամենը բացատրելի է փողոցային վարքուկանոնով:
Կա իշխանություն, ով երկրի ղեկը պահելու համար պատրաստ է երկրի կեսն էլ վարի տալ, մարդկանց էլ ջարդել կամ կոտորել»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее