Մինչ տեղի կունենար 2014 թվականի պետական բյուջեի քվեարկությունը, ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը խոսքում ասաց, որ պետական բյուջեին դեմ քվեարկելու որոշումն ավելի ամրապնդվեց վերջին` վարչապետ Տիգրան Սարգսյանի ելույթից հետո:
«Պարոն Սարգսյանը բերեց վիճակագրություն, որը վկայում է Հայաստանում հաստատված ծայրահեղ ծանր վիճակի մասին և, նույնիսկ, կես խոսք չասաց, որ վիճակը ստեղծվել է իրենց`մի շարք պարտավորություններ չկատարելու արդյունքում: Ինչ վերաբերում է ապագայի խոստումներին, դրանց կարելի է լուրջ վերաբերվել այնքանով, որքանով կատարվել են նախկին խոստումները» ,-նշեց պատգամավորը` մեջբերելով նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը, այն է.
«Այն կառավարությունը, որ չի ապահովի 7 տոկոս տնտեսական աճ, պետք է հրաժարական տա: Բյուջեի նախագծում կառավարությունը նախատեսել է 5.8 տոկոս տնտեսական աճ»: