▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այնպես չէ, որ այսօր Հայաստանում ընդդիմություն գոյություն չունի. Թևան Պողոսյան

 

 

«Այնպես չէ, որ այսօր Հայաստանում ընդդիմություն գոյություն չունի, ուղղակի ընկալումն այլ է, տարբերվում է մինչև փետրվարի 20-ը եղած ընկալումից»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը:
Ըստ նրա, մինչև փետրվարի 20-ը ընդդիմադիր դաշտում գործող քաղաքական ուժերի միջև ինչ-որ չափով կար կոնսոլիդացված մոտեցում. նրանց առաջնորդները տարբեր տեսակետներ ունենալով՝ փորձել էին միասին ճանապարհ անցնել: 
«Հիմա այնպիսի իրավիճակ է, որ ընդդիմադիրներն ամեն տեղ պետք է առանձին-առանձին ճանապարհով գնան: Հիմա կարծում եմ, որ կոնսոլիդացում պետք կլինի՝ հաշվի առնելով երկրի ապագա զարգացումը»,- ընդգծեց պատգամավորը։ »,- ասաց պատգամավորը: 
Ինչ վերաբերում է ԲՀԿ-ի ընդդիմություն հայտարարելուն, Թ. Պողոսյանն ասաց, որ դա պետք է ապացուցեն իրենց աշխատանքով: թե երիտասարդ թիմ է, որը կարող է իսկապես աշխատել և իր գործով ընկալելի դառնալ:
Պատասխանելով հարցին, թե արդյո՞ք եռյակի ձևաչափը կվերականգնվի, պատգամավորը նախ ասաց, որ ինքը հոկտեմբերից եռյակում չկա, ապա հավելեց. «Ապագան ցույց կտա: Գուցե եռյակ չլինի, հնգյակ լինի, քանի որ արդեն հինգ ընդդիմադիր ուժ կա Ազգային ժողովում»:

«Այնպես չէ, որ այսօր Հայաստանում ընդդիմություն գոյություն չունի, ուղղակի ընկալումն այլ է`տարբերվում է մինչև փետրվարի 20-ը եղած ընկալումից»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը:
Ըստ նրա, մինչև փետրվարի 20-ը ընդդիմադիր դաշտում գործող քաղաքական ուժերի միջև ինչ-որ չափով կար կոնսոլիդացված մոտեցում. նրանց առաջնորդները տարբեր տեսակետներ ունենալով՝ փորձել էին միասին ճանապարհ անցնել: 
«Հիմա այնպիսի իրավիճակ է, որ ընդդիմադիրներն ամեն տեղ պետք է առանձին-առանձին ճանապարհով գնան: Հիմա կարծում եմ, որ կոնսոլիդացում պետք կլինի՝ հաշվի առնելով երկրի ապագա զարգացումը»,- ընդգծեց պատգամավորը։ 

Ինչ վերաբերում է ԲՀԿ-ի ընդդիմություն հայտարարելուն, Թևան Պողոսյանն ասաց, որ դա պետք է ապացուցեն իրենց աշխատանքով: «Երիտասարդ թիմ է, որը կարող է իսկապես աշխատել և իր գործով ընկալելի դառնալ»,-ասաց Թևան Պողոսյանը:

Պատասխանելով հարցին, թե արդյո՞ք եռյակի ձևաչափը կվերականգնվի, պատգամավորը նախ ասաց, որ ինքը հոկտեմբերից եռյակում չկա, ապա հավելեց. «Ապագան ցույց կտա: Գուցե եռյակ չլինի, հնգյակ լինի, քանի որ արդեն հինգ ընդդիմադիր ուժ կա Ազգային ժողովում»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее