«Խաղաղության պայմանագրի տեքստի շրջանակներում, այո, քննարկում ենք այնպիսի դրույթներ, ինչպիսիք են Հայաստան-Ադրբեջան միջպետական սահմանին երրորդ կողմի ուժերի բացառումը, միմյանց նկատմամբ միջազգային իրավական հարթակներում վեճերից, հայցերից, գանգատներից հրաժարումը»,- հայտնեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ Նիդերլանդների ԱԳ նախարար Կասպար Վելդկամպի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։ «Եթե պայմանագիրը համաձայնեցվի, ստորագրվի և մտնի ուժի մեջ, այս և մնացած բոլոր կետերը ենթակա են պարտադիր կատարման։ Մենք արդեն մեր մոտեցումն ադրբեջանական12-րդ խմբագրության վերաբերյալ հայտնել ենք։ Առաջիկայում ադրբեջանական կողմի հետ հնարավորություն կունենանք քննարկելու այդ մոտեցումը և համաձայնագրի համաձայնեցման, ստորագրման և վավերացման հետ կապված բոլոր հարցերը»,- ասաց Արարատ Միրզոյանը։
***
Այսօր Հայաստանը և Նիդերլանդների Թագավորությունը ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր են ստորագրել։ Այս մասին հայտնեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ Նիդերլանդների ԱԳ նախարար Կասպար Վելդկամպի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։ Հռչակագիրը ռազմական համագործակցություն չի ենթադրում, ոչ էլ սպառազինության հետ որևէ կապ, հայտնեց Նիդերլանդների ԱԳ նախարարը։ |