▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Այո’, Հայաստանի 200 քկմ տարածքն օկուպացված է, բայց մենք այն հետ չենք բերելու ռազմական ճանապարհով»․ Փաշինյան

«Անվտանգության մեր ընկալումը եղել է այն, որ մեր տարածաշրջանում կարող ենք բոլոր հնարավոր ուղղություններով կոնֆլիկտներ ունենալ և մեր թիկունքին կունենաք դաշնակիցներ, որի շնորհիվ տարածաշրջանում ինչ տոնայնությամբ ուզենք, կխոսենք։ Սակայն մեր մտքով չի անցել, որ մեր դաշնակիցներից յուրաքանչյուրn ունի իր շահը, և նրանք իրենց շահերի բերումով ինչպես ուզեն, կվարվեն մեզ հետ»,- Համաշխարհային հայկական գագաթնաժողովի շրջանակում կազմակերպված պանելային քննարկմանն ասել է Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով «Անվտանգություն» գաղափարին։ «Անվտանգային ճարտարապետությունը, որը մենք որդեգրել ենք, ցույց է տվել իր անարդյունավետությունը։ Անվտանգության մասին խոսելիս չպետք է առաջին հերթին խոսել զենքի մասին, այլ մեր միջավայրում ապրելու՝ մեր կանոնների մասին։ Աշխարհում չկա երկիր և ռազմական բլոգ, որն ի վիճակի է ապահովել անվտագություն ՀՀ-ի համար։ Մեր անվտանգության երաշխիքը խաղաղությունն է և մեր կառավարության քաղաքականությունն է՝ ստեղծել այդ երաշխիքը։ Այո՛, ՀՀ-ն սկսել է բանակի և ԶՈՒ բարեփոխումներ։ Նաև Ադրբեջանում է քննարկվում, որ ՀՀ-ի կողմից զենքի ձեռքբերումը նշանակում է, թե չենք ուզում խաղաղություն։ Սակայն ՀՀ-ն տարածաշրջանի որևէ երկրի նկատմամբ չունի որևէ տարածքային պահանջ։ Այո՛, ունենք օկուպացված տարածքներ, ավելի քան 200 քառ․ կմ, բայց ՀՀ-ն ռազմական ճանապարհով այդ տարածքները վերադարձնելու խնդիր չի դնում»,- ասել է Փաշինյանը՝ ասվածի լուծումը տեսնելով միայն բանակցային հարթակում։

Դիտեք նաև՝

***

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее