▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այս «լեզու կտրող» քաջ նազարին պետք է մանդատազրկել․ Վահան Բաբայանը՝ ՔՊ-ականի մասին

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Այս «լեզու կտրող» քաջ նազարին պետք է մանդատազրկել
Ժողովրդի անունը շահարկող այս պերսոնաժի լկտիությունը այնքան է մեծացել, որ օրը ցերեկով ԱԺ-ում սպառնում է հայ ժողովրդին վերջին հինգ տարիներին կատաստրոֆայի հասցրած ռեժիմին որակումներ տվող մարդկանց լեզու կտրել և հոխորտում է, չպետք է անհետևանք մնա:
Լեզու կտրող ՔՊ-ականը երևի մոռացել է ինքը որտեղ է գտնվում և ինչ կարգավիճակում:
Հետևաբար կոչ եմ անում ԱԺ ընդդիմադիր խմբակցություններին նախաձեռնել գործընթաց, ինչպես ԱԺ նախագահին պաշտոնանկ անելու, այնպես էլ այս լեզու կտրող պատգամավորներին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ»:

Դիտեք նաև՝

Мнения и взгляды, выраженные на веб-сайте, могут не совпадать с мнением редакционной команды Asekose.am.
Բլոգ далее