Pastinfo.am-ը գրել է. «Այս պատմությունը իմ ու Հակոբյանների մեջ չէ, իմ ու վերևների մեջ է»,- այսօր դատարանում հայտարարեց Վարդան Պետրոսյանը՝ արձագանքելով տուժողի իրավահաջորդների շահերի ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանի այն դիտարկմանը, թե նախկինում քննիչը հարցաքննություն չէր անցկացնում մինչև զոհերի մահվան 40 օրը լրանալը:
Բանն այն է, որ երբ դատարանում հիշատակվեցին մամուլում առկա տուժողների մի շարք հարցազրույցներ, որոնցում հակասական տեղեկություններ կային, Ռուբեն Բալոյանը մասնավորապես տուժող Արթուր Հակոբյանի հարցաքննության վերաբերյալ հայտարարեց, որ այն անցկացվել է դեպքից 2 օր անց, երբ տուժողը նոր էր տեղեկացել 2 երեխաների մահվան մասին:
Հենց այս խոսքից հետո էլ Վարդան Պետրոսյանը հայտարարեց, որ համաձայն է Ռ.Բալոյանի այն խոսքին, որ դեպքից անմիջապես հետո մարդուն չի կարելի հարցաքննել:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում