Մենք պետք է ունենանք ազատագրված Հայաստան և ազատագրված Արցախ։ Չեմ մոռանալու հանուն քեզ, Հայաստա՛ն և չեմ ներելու հանուն Արցախի, հանրահավաքի ժամանակ հայտարարեց Բագրատ Սրբազանը:
«Այսօր մենք հավաքվել ենք ոչ թե հիշատակելու, այլ հիշեցնելու, որ Արցախի հարցը փակված չէ, և այն իր բոոր դրսևորումներով ու ծավալներով կազմում է հայկական օրակարգի առանցքը։ Ինձ համար ընդունելի է Արցախը՝ թե՛ որպես անկախ հանրապետություն, թե՛ վերամիավորված մայր Հայաստանին»,-ավելեցրեց նա ։
***
***
«Ամեն գնով խաղաղություն է մուրում` նշելով, որ 17 կետից 13-ը համաձայնեցված են: Սա շատ նման է Գրանադայում, առանց հակառակ կողմի իմացության, թուղթ ստորագրելու, որն արժանացավ նույն հակառակորդի քամահրանքին: Սա ի՞նչ մոլուցք է` ինչ-որ մի թղթի տակ անպայման ստորագրել: Եվ ամենապախարակելին` անբարոյականության բացարձակ դրսևորում` ի դեմս մեր գերեվարված եղբայրների: Սենսացիաներ փնտրող գրչակի պես անդրադառնում ես` ի մասնավորի, Ռուբեն Վարդանյանի: Ի՞նչ և ո՞ւմ էիր պատմում: Դու երաշխավոր ես մարդկանց կյանքի` թե զբաղված ես տերերիդ բավարարելով: Բացի քո` կործանելու մոլուցքից ինչո՞վ կարող է սա բացատրվել: Մեր եղբայրները բանտարկված` նետվում ես ինչ-որ թուղթ ստորագրելու և փորձում ես նրանց բանտարկությունն անդարացնել հանուն թշնամո՞ւ»,- անդրադառնալով Փաշինյանի երեկվա ասուլիսին` հարցադրեց Բագրատ Սրբազանը: |
***
«Արցախի և Արցախյան հակամարտության էջը մեզ համար փակված չէ, չի կարող փակված լինել` սկսված պարզ մարդկային իրավունքից մինչև հավաքական միջազգային իրավունքը: Հայաստանի Հանրապետությունը պետք է հետամուտ լինի Արցախի հիմնահարցը բանակցային օրակարգում ներառելուն` բանակցությունների շարունակականությունն ապահովելուն և արցախցիների խախտված իրավունքները վերականգնելուն հետամուտ լինելուն: Մինչ այդ պետք է ապահովել նրանց բոլոր սոցիալ-տնտեսական կարիքները, նրանց նույնիսկ զրկել ես ՀՀ քաղաքականությունից, նեռ:
Եթե մենք չենք զբաղվում Արցախով, ապա Արցախի հարցն է զբաղվում մեզնով: Ալիևի բոլոր մոտեցումները բխում են Արցախի պրիզմայից: Եթե բանակցային սեղանի շուրջ Արցախի հարց չկա, մնում են միայն ՀՀ-ի խնդիրները` սահման, Սահմանադրություն և այդպես շարունակ»,- Սուրբ Աննա եկեղեցու բակում հայտարարեց Բագրատ Սրբազանը:
***
«Երեկ խոսում էր Արցախի լուծարման մասին: Նախ` ոչ ոք չի կարող լուծարել պետությունը և ակնհայտ է, որ Արցախի լուծարման մասին այնքան չի խոսում Հեյդարի որդի Ալիևը, որքան այս նեռը: Սրանով ամեն բան ասված է: Այս մարդը չի դադարում անընդհատ խոսել դրա մասին, երբ որ առաջին պատասխանատուն հենց ինքն է: Եվ այն էլ այնպիսի հեգնանքով է խոսում, որ իր գործակալները մեր արցախցի հերոսական ժողովրդին պիտակավորում են անհիմն սուտ ու կեղծ թեզերով` ևս մեկ անգամ փորձելով ոչնչացնել մեր արժանապատվությունը, ազգային հույսը, ապագան»,- նշեց Բագրատ Սրբազանը: |
***
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի երեկվա ասուլիսին, Բագրատ Սրբազան Սուրբ Աննա եկեղեցու բակում ասաց` «երեկ դարձյալ բարբաջել է»: «Բացահայտ ստի և խաբեության, բացահայտ անարգանքի և անպատվության, սեփական մեղքերը բոլորի վրա բարդելու և պատասխանատվությունից հրաժարվելու շքերթ էր դա, որը միտված էր` ավերելու ամեն ինչ, անգամ` այն փշրանքները, որ մնացել են: Ինչպես որ գողացել է մեր անցյալը, նույն ձև փորձում է սպանել մեր ներկան և վերջնականապես կործանել մեր ապագան»,- ասաց Սրբազանը: *** Սուրբ Աննա եկեղեցու բակում «Սրբազան պայքար»-ի առաջնորդ Բագրատ Սրբազանը իր խոսքի սկզբում ասաց. «Այսօր հավաքվել ենք ոչ թե հիշատակելու, այլ ինքներս մեզ և աշխարհին հիշեցնելու, որ Արցախի հարցը փակված չէ մեզ համար և իր բոլոր դրսևորումներով և ծավալումներով կազմում է հայկական օրակարգի առանցքը` անկախ նրանից, թե գաղափարական ինչպիսի մոտեցում են որդեգրել այսօր կամ անցյալում` քաղաքական առումով: Ավելի պարզեցնեմ` շատ լավ գիտակցում եմ, որ տարբեր մոտեցումներ և ըմբռնումներ գոյություն ունեն Արցախը` որպես քաղաքական միավոր ընդունելու առումով` անկախ հանրապետությո՞ւն, թե միավորված Մայր Հայաստանին: Ինձ համար երկուսն էլ ընդունելի են և իրար չհակասող: Սակայն այսօր իրականությունն այն է, որ կորսված է Արցախը և այդ գաղափարական տարաձայնություններն անպտուղ են: Իրականությունն այն է, որ տնավեր է արցախցին և հետևաբար, բոլորս ենք տնավեր: Իրականությունն այն է, որ այսօր ոչ մի արցախցի երեխա դպրոց չգնաց, ոչ մի ուսանող կամ դասախոս չբացեց համալսարանի դուռը: Այսօր առանցքային և կարևոր է 2 հարց. նախ` Մայր Հայաստանում արցախցի քույր-եղբայրների ամբողջական խնամքը և զուգահեռ` Արցախ վերադարձի հարցը: Ցավոք այս բոլորի մեղավորը ՀՀ իշխանությունն է` ստի գործակալ նեռը` իր բոլոր շոշափուկներով և սա դատապարտության խարան է ձեր ճակատին»: |