▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այսօր քննարկում էինք դիմակների կրման պայմանները խստացնելու հնարավորությունը. Վարչապետ

Ոստիկանության եւ տեսչական մարմինների գործունեությունը ցույց է տալիս, որ այնուամենայնիվ, հանրապետությունում դեռ շատ են հակահամաճարակային կանոնները չպահպանող մեր սիրելի հայրենակիցները:

Այս մասին այսօր՝ հունիսի 1-ին, պարետատան հեռավար նիստից հետո ճեպազրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նկատենք, որ ճեպազրույցը տեղի է ունենում կառավարական առանձնատնից: «Ոստիկանությունը 1232 տուգանք է արձանագրել, 134 օբյեկտ այս պահի դրությամբ փակ են: Ռեյսդերը շարունակվելու են: Այսօր քննարկում էինք դիմակների կրման պայմանները խստացնելու հնարավորությունը»,-ասաց վարչապետը:

Կարդացեք նաև՝ Այսօր հանրապետությունում կարող են 18-20 հազարի ասիմպտոմ չախտորոված դեպքեր լինեն. Փաշինյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее