▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այսօրվա առողջապահական համակարգը մարդուն մահվան է դատապարտում

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լևոն Մարտիրոսյանի կարծիքով սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտությունն այն է, որ մենք զարգացման որոշակի հանգրվանի էինք հասել, ու անհրաժեշտ է փոխել և՛ կառավարման  և՛ քաղաքական համակարգն ու ավելի առաջադեմ համակարգ որդեգրել.

«Հիմա այն պահն է, երբ չկան համապետական ընտրություններ ու կարելի է հանգիստ կատարել քայլը»,-ասաց նա:

Արամ Գ.Սարգսյանը, ով խորհրդարանական համակարգի կողմնակից է, գաղափարապես դեմ է այս նախագծին, ասաց.

«Դեռևս 1995 թվականին 6 կուսակցություններ մշակեցին սահմանադրական բարեփոխումների փաթեթ, որով առաջարկում էինք անցնել խորհրդարանական համակարգի: Բայց այն տարբերակը և այսօրվանը նման չեն.սար ու ձորի տարբերություն է: Մենք չենք կարող համաձայնել այն ձևակերպումների հետ, որոնք այսօր տեղ են գտել այս նախագծում: Պետությունն իր վրայից ուղղակի «գցում» է մարդու սոցիալական հոգսերը տանելու պատասխանատվությունը, այն էլ այսօրվա վիճակում, երբ սոցիալական անարդարությունն ահավոր վիճակում է: Այսօրվա ձեր առողջապահական համակարգը մարդուն դատապարտում է մահվան, որովհետև մարդը գալիս է հիվանդանոց և մուծումները սկսում են 100.000 դրամից, վիրահատությունն էլ մեկ միլիոն է: Եթե դա չեք փոխում, հանուն ինչի՞ ենք անում այս փոփոխությունները: Եթե չեք կարողացել այնպես անել, որ գերհարստություն կամ գերաղքատություն չառաջանա, եթե չեք կարողացել կանխել արտագաղթը, դա չի նշանակում, որ սահմանադրական բարեփոխումներով դրանք կարող եք լուծել: Հիմա պարզապես ուշադրություն եք շեղում ու ժողովրդին ուզում եք ասել՝ հույսով ապրեք՝ լավ է լինելու»,-նկատեց Արամ Սարգսյանը:

Լևոն Մարտիրոսյանն էլ արձագանքեց՝ ասելով. «Եթե այս փոփոխությունը չիրականացվի, մնալու է գործող Սահմանդրությունը, որտեղ մնալու են Ձեր նշած թերությունները: Հիմա սա փորձ է՝ ինչ-որ չափով լուծել երկրի առջև ծառացած խնդիրները»:

Անի Կարապետյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее