▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այստեղ եկել եմ՝ իրավապահներին աջակցելու համար. Վարդգես Գասպարին՝ Ծառուկյանի առանձնատան մոտ է

Տեղեկացրել ենք, որ այսօր՝ վաղ առավոտից ԱԱԾ-ն խուզարկություն է իրականացնում ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի առանձնատանը:

Հայտնել ենք, որ Ծառուկյանի առանձնատան տարածքում այժմ քաղաքացիներ են հավաքվում և ակցիա իրականացնում:

Նրանց թվում է նաև քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին: Ի տարբերություն առանձնատան տարածքում հավաքվածների՝ Գասպարին սատարում է իրավապահներին. «Այստեղ եմ իրավապահներին սատարելու համար: Մենք պետք է աջակցենք իրավապահներին՝ օրինական գործողությունների համար»,- ասաց նա:

Գասպարիի խոսքով՝ այժմ իրականացվող գործողությունները ճիշտ են և օրինական. «Ես այստեղ եկել եմ, որ հանրային ճնշում չբանեցվի իրավապահների նկատմամբ, որ իբր հանրությունը դրան դեմ է: Ես՝ որպես հանրության մեկ ներկայացուցիչ, դեմ չեմ, աջակցում եմ, որ իրավապահներն իրենց իրավաչափ գործողությունները իրականցնեն, դա կլինի ինչ-որ օլիգարխի տան խուզարկությունը, թե անձնապես իմ տունը խուզարկելը»,- ասաց Գասպարին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее