▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ազատավանում ծաղրել են Տիգրան Կարապետյանին.«ՉԻ»

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Կիրակի օրը Սեյրան Օհանյանի գլխավորությամբ հանդիպում է եղել Արարատի մարզի Ազատավան գյուղի բնակիչների հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ ժողովրդական կուսակցության ղեկավար Տիգրան Կարապետյանը:

«ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ ազատավանցիները շատ վատ են ընդունել ժամանակին իրենց գյուղին աջակցած Կարապետիչին: Նրանք բացահայտ հեգնել են Տիգրան Կարապետյանին եւ ծաղրական հարցեր ուղղել նրան, ինչը վրդովվեցրել է վերջինիս: Այսպիսով Ազատավանի գյուղապետ Պետիկ Ղազարյանի ջանքերով հանդիպումն անցել է անլուրջ մթնոլորտում, եւ Տիգրան Կարապետյանն իր թիմակիցների հետ հիասթափված հեռացել է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Мнения и взгляды, выраженные на веб-сайте, могут не совпадать с мнением редакционной команды Asekose.am.
Մամուլ далее