▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

««Ազատություն»-ը նպատակ է ունեցել վիժեցնել Անդրանիկ Քոչարյանի պաշտոնանկությունը»․ Բորիս Մուրազի

«Ես վերջին տասնամյակում չեմ հանդիպել «Ազատություն» ռադիոկայանի այնպիսի հոդվածի, որտեղ հղում տրվեր իր աղբյուրներին»,-«5-րդ ալիք»-ի եթերում ասաց լրագրող Բորիս Մուրազին՝ նշելով, որ Անդրանիկ Քոչարյանի պաշտոնանկությունը կամ պաշտոնին մնալը ԱՄՆ կողմից ֆինանսավորվող այդ լրատվամիջոցի համար գերկարևոր և սկզբունքային է։ «Քոչարյանը երկար տարիներ աշխատել է ՆԱՏՕ-ի հետ, և ես կարծում եմ, որ Արևմուտքի համար շատ կարևոր է Անդրանիկ Քոչարյանի ֆիգուրը։ Մյուս կողմից, Անդրանիկ Քոչարյանը մարդ է, որը կարող է իր ձեռքին ունենալ կոմպրոմատներ՝ ելնելով 44-օրյա պատերազմի հանձնաժողովում եղած վկայություններից, որը կարող է օգտագործել Նիկոլ Փաշինյանի դեմ՝ որպես ճնշման միջոց»,-նման տեսակետ հայտնեց Մուրազին՝ ընդգծելով․ «Որպեսզի Փաշինյանը իր համար նեյտրալիզացնի պոտենցիալ հակառակորդին թիմի ներսում, պիտի Անդրանիկ Քոչարյանին հանել այդ պաշտոնից, ինչն էլ նշանակում է զրկել նրան նաև 44-օրյա պատերազմի հանգամանքները ուսումնասիրող հանձնաժողովի նախագահի պաշտոնից։ Ակնհայտ է, որ ՔՊ-ում այդ պրոցեսները կան, խոսակցություններ եղել են։ «Ազատություն» ռադիոկայանի ժամանակից շուտ տեղեկատվության բացթողումը նշանակում է վիժեցնել էդ պրոցեսը։ Երբ որ պրոցեսը դեռ չի հասունացել, դու դրա մասին հայտարարում ես, և՛ Անդրանիկ Քոչարյանն է ժամանակ ունենում աշխատելու, և՛ հանրությունն է սկսում հարցեր տալ, ընթացքում պատկերներ են փոխվում, և, գուցե, իշխող թիմը հետ կանգնի էդ մտքից՝ մտածելով, որ հանրային աղմուկ կա»,-ասաց Մուրազին և նշեց, որ իր դիտարկամամբ «Ազատություն» ռադիոկայանի ժամանակից շուտ տեղեկատվության արտահոսքը նպատակ է ունեցել վիժեցնելու Անդրանիկ Քոչարյանի հետկանչը հանձնաժողովի նախագահի պաշտոնից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее