Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը՝ ուղիղ միացմամբ․ Ինֆորմացիան և տեսանյութերն այս հղումով թարմացվում են․ Հետևեք նաև Asekose.am-ի տելեգրամյան ալիքին։
Փոփոխություններ լինելու են, շատ շուտով ուժեղ Հայաստան ունենալու ենք, այս մասին դատարանի դահլիճում ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը։
«Փաստաբան Վարդևանյանը ներկայացրեց բոլոր ապօրինությունները, որ գոյություն ունեն այս մեղադրանքների մեջ, դրա համար այդ մասով ևս ավելացնելու բան չունեմ։ Միայն ուզում եմ արձանագրել, որ մեր իրավական համակարգի բոլոր ապօրինությունները, ես վստահ եմ, ուղղված են իմ դեմ, մեր թիմի բոլոր անդամների դեմ, որպեսզի փորձեն կանգնեցնել մեր ժողովրդի ուժեղ Հայաստան ունենալու երազանքը։ Բայց ձեզ վստահեցնում եմ, դա իրենց չի հաջողվելու, ամեն ինչ շարժվում է առաջ։ Փոփոխություններ լինելու են, շատ շուտով ուժեղ Հայաստան ունենալու ենք»,-ասել է Սամվել Կարապետյանը։
Հիշեցնենք՝ դատարանում այսօր քննվում է Սամվել Կարապետյանի խափանման միջոցի հարցը։
Կարապետյանի պաշտպան Արամ Վարդևանյանը միջնորդել է վերացնել նրա նկատմամբ կիրառված տնային կալանքը՝ առաջարկելով ավելացնել արդեն սահմանված գրավի չափը։ Փաստաբանի խոսքով՝ Կարապետյանը պատրաստ է 4 մլրդ դրամից բացի վճարել ևս շուրջ 400 մլն դրամ՝ նշելով, որ վերջին 10 ամիսների ընթացքում որևէ խախտում չի արձանագրվել։
Նշենք, որ դատական նիստին զուգահեռ Կարապետյանի աջակիցները դատարանի բակում իրականացնում են ակցիա՝ պահանջելով նրա ազատ արձակումը։
***
|
«Խափանման միջոցի կիրառումը պետք է լինի համաչափ, պետք է լինի անհրաժեշտ, պետք է լինի պիտանի և պետք է բխի Քրեական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածի պահանջներից՝ նվազագույնի սկզբունքից։ Ես իսկապես ուզում եմ հարցադրում բարձրաձայնել, ինչպե՞ս կարող է բացառապես պատշաճ վարքագիծ դրսևորած, բացառապես դրական բնութագրվող անձի նկատմամբ խափանման միջոցը լինել ինտենսիվ և լինի դիրքորոշում, որ այն տևի 13 ամիս։ 2 օր առաջ դատախազը հայտարարեց, որ պետք է տնային կալանքը 3 ամսով երկարաձգվի՝ նշելով, որ անուղղակի կարող է միջամտել գործի քննությանը։ Լավ, ինչի՞ն պիտի խոչընդոտի, օրինակ՝ ում ասած, կամ ինչ զննության, կամ զննությանը կարա՞ս խոչընդոտես, ի՞նչ պիտի անենք, պետք է գիշերը գանք Հակակոռուպցիոն դատարանի դուռը բացենք՝ զննության արձանագրություն ման գա՞նք»,- այսօր Սամվել Կարապետյանի գործով դատական նիստի ժամանակ իր ելույթում ասել է փաստաբան Արամ Վարդևանյանը։ |
|
Հակակոռուպցիոն դատարանում Սամվել Կարապետյանի գործով դատական հերթական նիստն է ընթանում։ ***
|


