▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ազգաբնակչության մեջ տիրող լարվածությունը չի թուլանում. ուղերձ ՀՀ գլխավոր դատախազին

Գյումրիի քաղաքապետարանը ուղերձով դիմել է ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին. 

«Հարգելի պարոն դատախազ,

2015 թվականի հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի հետ տեղի ունեցած սարսափազդու ողբերգությունը ցնցել է Գյումրի համայնքի բնակիչներին և ողջ հայությանը:

Ողբերգությունը առաջացրել է համայնքի բնակիչների արդարացի վրդովմունքը: Ազգաբնակչության մեջ տիրող լարվածությունը չի թուլանում, որը հղի է լուրջ հետևանքներով, ինչի ականատեսը եղանք վերջին օրերին: Համոզված ենք, որ ստեղծված իրավիճակի լիցքաթափման ուղղությամբ անհրաժեշտ է ձեռնարկել գործուն քայլեր:

Այդ կապակցությամբ ակնկալում ենք Ձեր միջնորդությունը, որպեսզի հանցագործության նախաքննությունը հանձնվի հայ իրավապահ մարմիններին, որոնք կապահովեն գործի քննության արդարացիությունը և թափանցիկությունը, իսկ դատավարությունը տեղի ունենա Հայաստանի Հանրապետությունում: 

Հուսով ենք արդարադատությունը կհաղթանակի և մեղավորները կստանան արժանի պատիժ՝ օրենքի ողջ խստությամբ»:

Գյումրիի քաղաքապետարան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее