Աշխարհահռչակ շանսոնյե, Շվեյցարիայում Հայաստանի դեսպան Շառլ Ազնավուրը, ով որպես պատվավոր հյուր հրավիրված էր Շվեյցարայի Ֆիրբուրգ քաղաքում ընթացող կինոյի միջազգային փառատոնին, հարցազրույց է տվել շվեյցարական «RTS» հեռուստաընկերությանը:Թուրքական «Վաթան» օրաթերթը մեջբերել է հարցազրույցից մի հատված, որը վերաբերում է Թուրքիա-Հայաստան հարաբերությունների մասին Ազնավուրի կարծիքին:
Ազնավուրը, նշելով , որ ցեղասպանություն բառը իր համար նշանակություն չունի և ինքը ցանկանում է, որ Թուրքիան ճանաչի պատմական դեպքերը և բացի սահմանը Հայաստանի հետ, ասել է.
«Պապիկիս տան վրա աչք չունեմ, առանց այդ էլ այդ տունը ոչ տեսել եմ, ոչ ճանաչում եմ»:
Շվեյցարիայում Հայաստանի դեսպանը, հիշեցնելով Թուրքիայի վարչապետ Էրդողանի այն խոսքերը, թե ինքը ատում է հայերին և հույներին, նշել է , որ անհրաժեշտ է, որ բարձրաստիճան պաշտոնյաները նման հայտարարություններով հանդես չգան, փոխանցում է «Ermenihaber»-ը: