▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Բա չիմացաք․ նոյեմբերի 9-ին եղել է հեղաշրջման փորձ, որը տապալվել է մարուքյանի ջանքերով»․ Բորիս Մուրազի

Լրագրող Բորիս Մուրազին ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Բա չիմացաք․ 2020 նոյեմբերի 9-ին եղել է հեղաշրջման փորձ, որը տապալվել է նիկոլի դեսպան էդմոն մարուքյանի ջանքերով, հետո այդ նույն չարագործները փորձել են խանգարել ռուս խաղաղապահների մուտքը Արցախ ու էլի այն հնարավոր է եղել խափանել ու զորքերը տեղակայել նիկոլի դեսպան, ԵԱՏՄ-ից Հայաստանը հանելու նախագծի համահեղինակ էդմոնի շնորհիվ։ Ում էինք մի կտոր հաց տվել, որ նախկին իշխանությունները Դալլաքյանի փոխարեն ԱԺ բերեցին Մարուքյանին, թե չէ հիմա ավելի ծանր վիճակում էինք։ Դեռ շատ եք լսելու Լուսավոր Վատիկան կուսակցության ղեկավարի քաջագործությունների մասին»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее