▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Բա որ մի օր ՀԷՑ-ը գմփա». հանձնաժողովը 3 տարբեր թվեր է ներկայացնում.a1plus.am

 

ԱԺ-ում այսօր «Էլեկտրաէներգիայի սակագնի վերանայման հիմնավորվածության վերաբերյալ» թեմայով անցկացվող խորհրդարանական լսումներին ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հարցն ուղղված ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանին, վերաբերում էր ներկայացված թվերի անհամապատասխանությանը. «Երեք թվերի հետ կապված տարբերություն կա: Դուք նշում եք, որ ՀԷՑ փոխհատուցման գումարը կազմում է 26,3 մլրդ դրամ, որ պետք է տանք, մինչդեռ դուք հիմա խոսում եք 37 մլրդ դրամ պարտքի մասին, իսկ ՀԷՑ ներկայացրած փաթեթում նշվում է շուրջ 23 մլրդ դրամի մասին»:
Նիկոլ Փաշինյանին հետաքրքրում էր նաեւ ՀԷՑ ունեցած կորուստները. «Դուք կարո՞ղ եք ասել՝ ՀԷՑ-ը ինչ պարտավորություն ունի՝ նվազեցնելու կորուստները: Ինչքա՞ն ներդրում է արել, որ կորուստը նվազի: Ըստ ձեր ներկայացրած տվյալների՝ կորուստը պետք է կազմի 12 տոկոս, որտե՞ղ է նշված նման նորմատիվ. Եվրոպայում նշվում է 3, 4, 5 տոկոսի մասին: Դուք խոսում եք, որ ՀԷՑ-ը ծանր վիճակում է, սակայն չմոռանանք, որ այն մոնոպոլիստ է մեր երկրում: Բա որ մի օր վեր կենանք ու տեսնենք, որ այն էլ չկա, որ գմփացել է ֆինանսատնտեսական իմաստով. մենք միայն արձագանքողի դերում ենք լինելու, մինչդեռ ՀԷՑ-ի ղեկավարությունը լեքսուսներ է վարձում: Բիբինին չի՞ կարող «Գազ 21» կամ «Գազ 24» սպասարկի:
ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանի պատասխանը մեկն էր. «Հանգիստ եղեք, ՀԷՑ-ը չի գմփա, խոստանում եմ ձեզ»:

a1plus.am-ը գրում է. ԱԺ-ում այսօր «Էլեկտրաէներգիայի սակագնի վերանայման հիմնավորվածության վերաբերյալ» թեմայով անցկացվող խորհրդարանական լսումներին ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հարցն ուղղված ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանին, վերաբերում էր ներկայացված թվերի անհամապատասխանությանը. «Երեք թվերի հետ կապված տարբերություն կա: Դուք նշում եք, որ ՀԷՑ փոխհատուցման գումարը կազմում է 26,3 մլրդ դրամ, որ պետք է տանք, մինչդեռ դուք հիմա խոսում եք 37 մլրդ դրամ պարտքի մասին, իսկ ՀԷՑ ներկայացրած փաթեթում նշվում է շուրջ 23 մլրդ դրամի մասին»:

Նիկոլ Փաշինյանին հետաքրքրում էր նաեւ ՀԷՑ ունեցած կորուստները. «Դուք կարո՞ղ եք ասել՝ ՀԷՑ-ը ինչ պարտավորություն ունի՝ նվազեցնելու կորուստները: Ինչքա՞ն ներդրում է արել, որ կորուստը նվազի: Ըստ ձեր ներկայացրած տվյալների՝ կորուստը պետք է կազմի 12 տոկոս, որտե՞ղ է նշված նման նորմատիվ.

Եվրոպայում նշվում է 3, 4, 5 տոկոսի մասին: Դուք խոսում եք, որ ՀԷՑ-ը ծանր վիճակում է, սակայն չմոռանանք, որ այն մոնոպոլիստ է մեր երկրում: Բա որ մի օր վեր կենանք ու տեսնենք, որ այն էլ չկա, որ գմփացել է ֆինանսատնտեսական իմաստով. մենք միայն արձագանքողի դերում ենք լինելու, մինչդեռ ՀԷՑ-ի ղեկավարությունը լեքսուսներ է վարձում: Բիբինին չի՞ կարող «Գազ 21» կամ «Գազ 24» սպասարկի:


Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее