▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բաց դաս ՊԵԿ-ում

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվական տեխնոլոգիաների վարչությունում անցկացվել է բաց դաս՝ Առաջնորդության դպրոցի ունկնդիրների համար: ՊԵԿ նախագահի տեղակալ Միքայել Փաշայանը մասնակիցներին ներկայացրել է կոմիտեում տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման և զարգացման ուղղությամբ վերջին շրջանում կատարված աշխատանքները, ինչպես նաև կառավարման, նախագծերի արդյունավետ իրականացման նորարարական մոտեցումները և բիզնես գործընթացները:

Բաց դասի մասնակիցները ծանոթացել են նաև մեծ ծավալի տվյալների (big data) վերլուծության հիման վրա գործող անալիտիկ հաշվետվությունների համակարգի առանձնահատկություններին: Ներկայացվել են նաև ռիսկերի և ժամանակի կառավարման հայեցակարգերը, «ՀՀ արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան» պորտալում գործող Ռիսկերի կառավարման համակարգը և ձեռքբերումները: Հանդիպումն անցել է հարցուպատասխանի ձևաչափով: Մասնակիցները ցանկություն են հայտնել հետագայում ևս նախաձեռնել նման միջոցառումներ:

 

ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее