Հարգելի պարոն. թերևս այլ առիթ չի լինի, քեզ հիշեցնելու ու շնորհակալություն հայտնելու համար... և այպես`
քանի որ ձեզ չեն ասում, ինչ պետք է իմանաս, հարկ համարեցի նավթադոլարներից հրաժարվելով` ինքս ասել...
1.դուք այդպես էլ չհասկացաք` թե ինչու մենք այդքան նվաստ լինելով, կարողացանք հաղթել 1988-1994թթ-ին: Դրա պատճառը նա է, որ ձեր հայրը շաաաաատ խոհեմ էր և մեր տղաներին` Արցախից/անգամ Հայաստանից/, ուղարկում էր Աֆղանստան, իսկ ձերոնց` ստրոյբաթ կամ խոհանոց ու երբ սկսվեց պատերազմը, մերոնք` զենք բռնեցին, ձերոնք` այդպես էլ, ոչ' ստրոյբաթ տեսան, ոչ' էլ խոհանոց...Շնորհակալություն` Հեյդար Ալիևին: Իր շնորհիվ մենք հաղթեցինք 1988-1994թթ-ին ու ձեր խնդրանքով` կնքեցինք հրադադար:
2.Պատերազմից հետո, ինքը արեց հաջորդ քայլը, որը պակաս կարևոր չէր: Նա իր փոխարեն կարգեց մեկին, որը բացի զվարճանքը` կյանքում այլ բան տեսած չկար: Դա` դուք էիք, իսկ ձեզ թվում էր թե չկա անհնարին բան եթե` կա փող: Ու ձեզ նմանը մտածեց, որ փող կա և կարելի է զենք առնելով մեզ հաղթել` սխալվեցիք: Շնորհակալություն` Հեյդար Ալիևին: Դուք տարիներ ի վեր հնարավոր պատերազմի խաղարկման տակ, ձեր ժողովրդին լծել ու քշել եք: Նրանք էլ սուս ու փուս` լռել են: Դե հասկանում եմ` հոտ են, կպատահի: Ցավոք, հիմա հարցնելու են` էդ ինչու հայերը, որ նավթ ու գազ չունեն ապրում են այնպես` ինչպես մենք? Հուսամ` կպատասխանեք: Շնորհակալություն: Երևի արդեն հարցնում են ու ով հարցնում է ձերբակալում եք, դարձյալ հուսամ` բոլորին տեղ կանի:
3.Դուք հասաք նրան, որ ժողվուրդը իր ու պետության գոյությունը պայմանավորի ձեր անձով: Դրա համար ազատության դուռը, ոչ թե մեխել, այլ` զոդել եք: Շնորհակալություն: Իսկ մեր զինվորը այդպես չի մտածում, նրա համար թքած թե ով է նախագահ, կարևորը` սահմանը պահելն է: Ինքը պահում է իր տուն հայրենին: Ձերոնք, երբ հասունանում է պահը, կանգնում և խորհում են` ում համար? Իլհամի? և սկսվում է անկանոն նահանջը: Սա ռազմական գաղտնիք էր` հատուկ ձեզ համար ասեցի...
4. Երբ ելք չկա, ասում ես` դրսի ուժերն են անում: Մեզ մոտ էլ են ասում, բայց մերոնք` չեն հավատում: Ապրի արևդ` շնորհակալություն: Մեր զինվորը մի բան գիտի` ինքը չպահի, ով էլ գա` չի պահելու: Շնորհակալություն:
Հ.Գ. Լսի` արի էդ փողերը տուր, Թուրքիքայից մեր հողերը առնենք, քեզ էլ ՀՀ պատվավոր քաղաքացի կտանք` Նախիջևանում կամ Սիսիանում/ասում են ծննդավայրդ է/ ապրելու իրավունքով, լաաաավ կորմիտ կանենք` խոստանում եմ: Ինչ կասես? Մի վատ բան կա, կնոջդ անվտանգությունը` չեմ երաշխավորում, մեր կողմերում շատերն են աչք դրել... Մի խոսքով, ինչքան շատ կառավարես, այնքան` լավ, հակառակ դեպքում` ժդյոմս ընտանիքով... կարճ` գյյյալ բուրա ...))
ՀՀ քաղաքացի` Սասուն Մանուկյան
16.08.2014 ՀՀ, Սյունիքի մարզ, ք. Կապան
Բաց նամակ Իլհամ Հեյդարովիչ Ալիևին
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet