▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բացահայտվել է ծանր հանցագործություն, կասկածյալը Էրեբունու նախկին թաղապետի տեղակալ «Պույի Արմենի» որդին է

ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության, ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Դավիթ Պետրոսյանի, բաժնի պետի տեղակալ Վլադ Բազունցի գլխավորությամբ, տաք հետքերով ստացված օպերատիվ տեղեկություններով բացահայտել են առանձնապես ծանր հանցագործությունը, որը ձևակերպվել էր՝ իբրև անզգույշ վրաերթ։

Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, երեկ՝ նոյեմբերի 20-ին, ոստիկանության Էրեբունու բաժնում ահազանգ է ստացվել, որ Այվազովսկի փողոցի թիվ 48/2 հասցեի մոտ անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդի կողմից վրաերթի է ենթարկվել մի քաղաքացի։

Հիվանդանոց է մեկնել ոստիկանության Էրեբունու բաժնի հերթապահ խումբը՝ համայնքային ոստիկանության ավագ տեսուչի գլխավորությամբ։

Տեղում ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ 34-ամյա Արմեն Խաչատրյանն է։
 
Մինչ դեպքի փաստով ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ՃՏՊՀ բաժնում քննություն էր իրականացվում՝ հայտնաբերելու անհայտ մակնիշի ավտոմեքենան և վարորդին, ոստիկանության Էրեբունու բաժնում ստացվում են օպերատիվ տեղեկություններ, որ տեղի ունեցածը ոչ թե վրաերթ է, այլ  վիճաբանություն, ծեծկռտուք, որի ժամանակ էլ նշված անձին վրաերթի են ենթարկել։

Էրեբունու համայնքային ոստիկանները հսկայածավալ աշխատանքի արդյունքում ժամերի ընթացքում պարզել են ամբողջ եղելությունը։

Ըստ օպերատիվ տվյալների՝ այդ օրը ժամը 00։30-ի սահմաններում Երևանում հաշվառված 23-ամյա Կարեն Օսիպյանը իր կողմից վարած «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենայով Վարդաշեն թաղամասից ուղևորվել է դեպի Այվազովսկի փողոց, որի ժամանակ նա վազանց է կատարել Երևանի բնակիչ 34-ամյա Արմեն Խաչատրյանի վարած «Toyota Corolla» մակնիշի ավտոմեքենային, ապա իր ավտոմեքենան կայանել է Այվազովսկի փողոցի վրա գործող «CPS» բենզալցակայանի դիմաց։

Արդեն կայանելուց հետո Ա․ Խաչատրյանը «Toyota Corolla» մակնիշի ավտոմեքենայով ժամանում է «CPS» բենզալցակայանի մոտ և փակում է Կ․ Օսիպյանի ավտոմեքենայի առջևի հատվածը, ինչից հետո նրանց միջև վիճաբանություն է առաջանում ու այդ ընթացքում Ա․ Խաչատրյանը զանգահարում է իր հորեղբոր տղաներ, Երևանի բնակիչներ 37-ամյա Դավիթ Խաչատրյանին և 41-ամյա Կարեն Խաչատարյանին, ապա իրենց մոտ եղած փայտյա մահակներով հարձակվում և ծեծի են ենթարկում Կ․ Օսիպյանին, ինչից հետո վերջինս հաջողացնում է դիմել փախուստի և նստում է իր կողմից վարվող ավտոմեքենան և փախուստի դիմելու դիտավորությամբ ավտոմեքենան վարում է նրանց ուղղությամբ ու այդ ժամանակ էլ վրաերթի է ենթարկում Ա․ Խաչատրյանին, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվում է հիվանդանոց։ 

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ հիվանդանոցում նրանք փորձել են ոստիկաններին ու քննիչներին մոլորեցնել, որ տեղի է ունեցել վրաերթ, սակայն Էրեբունու բաժնի ծառայողները նրանց ասածները «հալած յուղի» տեղ չեն ընդունել ու ժամերի ընթացքում պարզել են ողջ եղելությունը։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Վ․ Օսիպյանը Էրեբունու նախկին թաղապետի տեղակալ «Պույի Արմենի» որդին է, իսկ վիրավոր Կ․ Խաչատրյանը ավելի շատ հայտնի է «Կյաժ Կարեն» մականվամբ։ 

Էրեբունու  ոստիկանները նաև պարզել են վիճաբանության ականատես եղած քաղաքացու ինքնությունը, սակայն նախաքննության շահերից ելնելով այս պահին որոշ հանգամանքներ չենք հրապարակում, բայց որ ոստիկանության համայնքային ոստիկանության Էրեբունու բաժնի համայնքային ոստիկանները ցուցաբերել են պրոֆեսիոնալիզմ, դա անհերքելի ապացույց է և հնարավոր է՝ դեպքի փաստով ձևակերպված փաստաթղթերը ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործություների քննության բաժնից փոխանցվի ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ далее