▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բացի «գեյ» ակումբներից` ամեն տեղ այցելում եմ. Տիգրան Կարապետյան

«Меня мучают мутные сомнения»,-լրագրողների հետ այսօրվա հանդիպմանն ասել է Ժողովրդական կուսակցության ղեկավար Տիգրան Կարապետյանը` անդրադառնալով ԵԽԽՎ-ում տեղի ունեցած աղմկահարույց իրադարձությանն ու հատկապես այն փաստին, որ ՀՀԿ-ականն իր հարցի իրավունքը զիջել է Զարուհի Փոստանջյանին` լավ իմանալով նրա բնավորությունն ու հնարավոր հարցի հետևանքները:

Ըստ Տիգրան Կարապետյանի, Զարուհի Փոստանջյանի այդ հարցը «ժողովրդին շեղելու» սերիայից է ավելի կարևոր խնդիրներից, որոնք այսօր առկա են Հայաստանում:

Իսկ ասուլիսի վերջում Կարապետյանը հումորով պատմել է, որ երեկ մի լրագրողուհի իրեն է հարցրել, թե արդյոք խաղատներ այցելո՞ւմ է, ինչին Կարապետիչը պատասխանել է` «բացի «գեյ» ակումբներից ամեն տեղ այցելում եմ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее