▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բագրատ Սրբազանը նշեց առաջիկա մեծ հանրահավաքի օրը

«Մեր մեծ հանրահավաքը կլինի հունիսի 9-ին: Ժամը դեռ չեմ ասի, առաջիկայում ճշգրտումներ են պետք»,- հավաք-քննարկման ժամանակ հայտարարեց Բագրատ Սրբազանը:

Օրվա ամփոփումն ամբողջությամբ՝ տեսանյութում։

***

Սուրբ Աննա եկեղեցու բակում Բագրատ Սրբազանն ասաց. «Վաղը ժամը 10:30 այստեղ ենք լինելու, չենք ասելու` ուր ենք գնալու, թող անակնկալ լինի: Գնալու եմ հանդիպման` շատ կարևոր: Սա էլ թող մեր մեթոդաբանությունը դառնա: Նախօրոք նշեցինք, որ գնում ենք Քննչական, տեսանք` ինչքան զորք էին բերել»:

***

«Շատ ցավալի բան ասեմ ձեզ, ես այս թեմայով առաջիկայում էլի կխոսեմ: Ամենասարսափելի բաներից մեկը, որ մեր կյանքում տեղի է ունենում: Ոստիկանական ամբողջ համակարգում աշխատող մեր տղաներն ուղղակիորեն կապված են վիվարոներին, հսկայական պարտքերի տակ են ընկած, հսկայական ծանր բեռ են ստանձնել: Դա ողջ ժողովրդի կյանքում է այդպես, որովհետև դաշտը կարգավորված չէ ոչ մի ձևով: Մենք հստակ պատկերացումներն ունենք, թե ինչպես պետք է այդ դաշտը կարգավորվի: Նույն վիճակն է նաև զինվորականության շրջանում: Մարդիկ, ինչպես ասում են, ուղղակի նստած են դրա վրա: Մարդկանց կյանքերն են փչանում: Դրա համար էլ Ոստիկանության այդ տղաները կապված են ամբողջությամբ այդ համակարգից, գիտեն, որ եթե դուրս գան համակարգից, գուցե և ծանր պարտքերի պատճառով կյանքից էլ զրկվեն»,- Սուրբ Աննա եկեղեցու բակում նշեց Բագրատ Սրբազանը:

Սա ոչ միայն նորմալ տնտեսություն չի ստեղծում, այլև քայքայում է ողջ հասարակությունը, հավելեց նա: «Ես հավատում եմ, որ միտումնավոր են մարդկանց այսպիսի կախվածության մեջ դնում: Մեր առաջին անելիքներից մեկը պետք է լինի այս դաշտը կարգավորել, չափազանց մեծ վերահսկողության տակ պահել, եթե չասեմ` վերացնել»,- նշեց Սրբազանը:

***

«ԱՄՆ-ի դեսպանն էլ գնացել, Ոստիկանության բարեփոխումներն է ողջունում, էս ի՞նչ եք անում: Իրենց երկրում ընդունելի՞ է դա: Իրենց երկրում մի հոգի եթե վնասվի ոստիկանների կողմից, ամբողջ հասարակությունը դուրս է գալիս, խանութներ է ջարդում, մեքենաներ են վառում: Մենք էլ նույնը անե՞նք: Հասնո՞ւմ ա, որ անենք: Իրենց երկրում, եթե քաղաքացին պաշտպանված է ոստիկանական բռնություններից, մեր երկրին գումար են տալիս, որ նման կերպ վարվե՞ն: Թող իմանան` մենք իրենց հսկում ենք, սա թող նրանց ի գիտություն լինի»,- երեկոյան հավաք-քննարկման ժամանակ հայտարարեց Բագրատ Սրբազանը:

***

«Կամ դուք եք արել, կամ ձեր կողմից ներդրված մարդիկ են արել»,- ամփոփելով օրը, Սուրբ Աննա եկեղեցու բակում հայտարարեց Բագրատ Սրբազանը` խոսելով ոստիկանության հետ բախումների արդյունքում իր աջակիցների ստացած վիրավորումների մասին: «Հիմա սրանց պատասխանն ո՞վ է տալու: Սրանք ոստիկաննե՞ր են, թե ներդրված մարդիկ»,- ասաց նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее