Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը երթով գալիս է Երևան. Մայիսի 7
Ինֆորմացիան այս հղումով թարմացվում է․ Երթի մասին այլ տեսանյութերին և նորություններին հետևեք Asekose.am-ի տելեգրամյան ալիքում։
***
«Ինձ հետ առնչված մարդկանց տեսանյութեր, նկարներ են հրապարակում, տո նկար հրապարակողների հետ էլ նկար ունեմ, ուղղակի ամաչում եմ հրապարակել, էլ չասեմ՝ իրենց կառավարության ղեկավարի հետ նկարներ ու վիդեոներ, էլ չասեմ՝ խոսակցություններ, որոնք իրենք վարել են»,- լրագրողների հետ զրույցում ասաց Տավուշի թեմի առաջնորդը՝ անդրադառնալով իշխանական քարոզչամեքենայի «աշխատանքին»: «Իրենք ոչ մի բան են մեր կողքը՝ գաղափարական իմաստով, մարդ են, թող ապրեն, մի օր կհասնի ժամանակը, երևի կզղջան»,- նշեց Բագրատ Սրբազանը: Արձագանքելով լրագրողի դիտարկմանը, ըստ որի՝ «ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն անհանգստացած է հոգևորականների՝ քաղաքականությանը խառնվելու դրվագով», Սրբազանն ասաց. «Ո՞վ ա էդ մարդը... Ես մարդկանց վրա չեմ թքել երբեք՝ էն էլ թիկնապահների բռնած վիճակով»: *** |
«Լավ, երանի իրենց, ի՞նչ ասեմ: Ժամանակը ցույց կտա»,- Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանն այսպես պատասխանեց վարչապետի աշխատակազմի՝ իր հայտարարությանն ուղղված արձագանքին: Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունն արձագանքելով Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հայտարարությանը, ըստ որի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից բարձրաստիճան անդամներ ներքին ուղերձներ են հղում՝ ինչպես կարող են միանալ շարժմանը, նշել էր. «Անհեթեթ է անդրադառնալ նման հարցադրմանը: Տխուր է արձանագրել այն փաստը, որ սուտն ու կեղծիքը հասել է Հայ Առաքելական եկեղեցու արքեպիսկոպոսական աստիճանին»: |
***
***
***
ՀՀԿ-ական գործիչ Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, վեց տարի շարունակ պայքարում է 2018-ից Հայաստանի իշխանությունը զավթած և մեր ազգային շահերն ամենուր ոտնահարող կառավարիչների խմբակի դեմ: Մենք ողջունել և ողջունում ենք բոլոր այն նախաձեռնությունները, որոնք ազնիվ մղումով միտված են համազգային համախմբմանն ու պետության գահավիժումը կասեցնելուն: *** |
Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նորից խնդրում եմ, այս էմոցիոնալ ֆոնի վրա չստեղծել կուռքեր, ոչ մի անձի վրա չի կարելի գերբնական պարտավորություններ դնել, որովհետև դրանով միայն իրեն եք նախ վատություն անում, հետո` ձեզ։ *** |
ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Պատմական իրադարձությունների ներկա պահին, երբ ալեկոծվում են ազգային ակունքներին վերադառնալու ցանկության ալիքները, Բագրատ Սրբազանի գլխավորած քայլերթը դառնում է համազգային ու համահայաստանյան համախմբման ու հայրենասիրական զարթոնքի ու ընդվզման մի իսկական փարոս։ Եվ այդ փարոսն է, որին փայփայելով ու սատարելով` կարծես բոլորով ճիգ ենք գործադրում վերագտնելու այն, ինչ վերջերս համարում էինք առհավետ կորսված։ |