▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բագրատյանը՝ ՀՅԴ-ին. «Հանրապետությունից բան չթողեցիք, արա»

A1plus.am-ը գրում է.

Քիչ առաջ վիճաբանություն տեղի ունեցավ ԱԺ-ում, երբ ամբիոնի մոտ ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը ելույթ էր ունենում նույնականացման քարտերի վերաբերյալ: Նա իր խոսքում նշեց, որ պատրաստ է բանավիճել ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանի հետ։

Վերջինս էլ հայտարարեց՝ քանի որ իր անունը հնչել է, ինքը պետք է արձագանքի եւ ասաց, որ Արծվիկ Մինասյանը սխալ է անում, որ իր հայտնած կարծիքի մասին գնահատական է տալիս. «Ես ինձ թույլ չէի տա, պարոն Մինասյան, ձեր ասածի մասին կարծիք հայտնել: Ես կարող եմ ձեզ հետ բանավիճել, սակայն իմ ելույթում ես ձեր մասին չէի ասել: Կարող ենք ձեզ հետ հենց հիմա դուրս գալ ու բանավիճել, մանավանդ ձեր ասածի իննսուն տոկոսը սխալ է: Մանավանդ դուք իշխանություն չեք, ինչո՞ւ եք մեյդան ընկնում»:

Այդ պահին ՀՅԴ պատգամավորներ Արմեն Ռուստամյանն ու Արծվիկ Մինասյանը պտտվեցին ու սկեցին վիճել Հրանտ Բագրատյանի հետ: Պարոն Բագրատյանը շարունակեց. «Էլ չեմ ասում, որ միշտ եք սխալ եղել, հանրապետությունից ութսուն տարուց ավելի բան չթողեցիք, արա… ես նկատի ունեմ 1918թ. սկսած»: ՀՅԴ պատգամավորները հակադարձեցին նրան՝ ասելով, թե հենց Հրանտ Բագրատյանի իշխանության տարիներին է դա եղել:

«Ավելի պաշտաճ եղեք: Նույնականացման քարտի համար մի վիճեք: Ես բոլորի հետ էլ քիփ եմ»,- փորձեց կատակել ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը՝ փորձելով հարթել իրավիճակը:

Մանրամասները՝ A1plus.am-ի տեսանյութում

 

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее